Արդեն երկու ժամ է Բաղրամյան պողոտան փակ է. «Իմ քայլի» պատգամավորներից ոչ ոք չի եկել խորհրդարանի շենք
Արդեն երկու ժամ է Արցախի հողերը հանձնելու դեմ հանդես եկող բողոքի ակցիայի մասնակիցները Ազգային ժողովի շենքի մոտ են: Բաղրամյան պողոտան ամբողջությամբ փակ է:
ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորները մուտք են գործել Ազգային ժողովի շենք, մտադիր են քվորումի առկայության պարագայում արտահերթ նիստ հրավիրել, որի օրկարգում պետք է լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամվորներից ոչ մեկը չի եկել Ազգային ժողովի շենք, իսկ ռանց նրանց արտահերթ նիստ չեն կարող հրավիրել: