Ուժեղ լիդերը, պարոն Հարությունյան, ընդունում է իր ձախողումներն ու հեռանում է, այլ ոչ թե սեփական ձախողումները բոլորի վրա բարդում. Գագիկ Համբարյան
Արցախի նախագահը իր հերթական ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ դավաճաններին...
Նախ, սկսենք նրանից, ով իր ու Նիկոլի սեփական մեղքը մեղմելու նպատակով բոլորի մեղավոր ճանաչեց՝ ազգովի հողը ծախելու համար...
Լավ կլինի Արցախի մի մասում նախագահ մնացած սույն անձը չփորձի բոլորին մեղադրել...
Այո՛, պարտությունը որբ է, իսկ հաղթանակի սեփականաշնորհման համար պայքարը շատ թեժ է...
Ուժեղ լիդերը, պարոն Հարությունյան, ընդունում է իր ձախողումներն ու հեռանում է, այլ ոչ թե սեփական ձախողումները բոլորի վրա բարդում... Չնայած, զարմանալ պետք չէ...
Հայաստանյան "դասատուից" դա է լավ սովորել...
Իսկ հիմա ամենահետաքրքիրը...
Ըստ Արայիկ Հարությունյանի, դավաճանների մեջ է Հայաստանի ԱԱԾ-ի էլիտար ստորաբաժանումը... Հետաքրքիր է, իսկ ու՞մ են ենթարկվում այդ ստորաբաժանումը... Ո՞վ է պատասխանատու նրա գործունեության համար... Ենթադրում եմ՝ Արցախի նախագահը դա շատ լավ գիտի...
Ինչ վերաբերվում է զորքի համալրմանը, ապա Հարությունյանը ևս լավ գիտի, թե ո՛վ է դրա կազմակերպիչը և պատասխանատուն...
Իսկ եթե հոկտեմբերի 3-ից իրավիճակը ռազմաճակտներում վատ էր, ապա ինչու՞ էին ՀՀ
ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջոցով խաբում մեզ, թե ամեն ինչ նորմալ է և լավ՝ հաղթում կամ հաղթելու ենք...
Լավ կլիներ ընդհանրապես այս ելույթը չունենար...
Գրառումը՝ Գագիկ Համբարյանի էջից