Արցախի հողերը հանձնելու դեմ երթից առաջ Մատենադարանի հարակից տարածքում մեծ թվով ոստիկանական ուժեր կան
Մատենադարանի հարակից տարածքում, որտեղից ժամը 17։00-ին պետք է մեկնարկի Արցախի հողերը հանձնելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի դեմ բողոքի երթը, արդեն մեծ թվով ոստիկանական ուժեր կան։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Նշենք, որ ոստիկանական ուժեր կան նաեւ Ֆրանսիայի հրապարակի տարածքում։
Հիշեցնենք, որ երեկ և այսօր ձերբակալվել են հանրահավաքին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդներն ու ամենաակտիվ ներկայացուցիչները։