Ռազմաճակատից, հրատապ կարգով, առաջինն իջեցրել են ոստիկաններին, որ հասցնեն ճնշել Երևանում տեղի ունեցող ցույցերը. «Իրավունք»
««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ հաստատված զինադադարից հետո ռազմաճակատից առաջինն իջեցրել են ոչ թե շաբաթներ շարունակ հերթափոխի սպասող կամավորներին և օր ու գիշեր չքնած ժամկետային զինծառայողներին, այլ ոստիկանական ուժերին:
Նրանց տեղափոխումն Արցախից Երևան կազմակերպվել է հրատապ կարգով, որպեսզի հասցնեին ճնշել Երևանում տեղի ունեցող հանրահավաքներն ու ցույցերը: Կամավորներ կան, որ միայն երեկ գիշեր են վերադարձել Արցախից, կան նաև մարդիկ, որոնք նույնիսկ մայրաքաղաք դեռ չեն հասել: Մինչդեռ ոստիկանական զորքերը վահաններով ու զրահաբաճկոններով վաղուց արդեն Երևանում են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: