«Պրեմյա» կստանա միայն ԱԺ ղեկավար կազմը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ղեկավարությունը որոշել է խորհրդարանի շարքային աշխատակիցներին ամանորից վճարվող «պրեմյան», որն ընդունված է անվանել «13-րդ աշխատավարձ», այս անգամ չի տրվելու, ինչպես նախորդ տարիներին:
Ըստ այդ լուրերի՝ «պրեմյա» կստանա միայն ԱԺ ղեկավար կազմը:
Երեկ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել տարածված լուրերի իսկությունը:
«Պրեմյան դա պարգեւատրման ձեւ է: Ես այս պահին չեմ կարող ասել, թե որ աշխատողն է լավ աշխատանքի համար նոյեմբերին ստացել դրամական պարգեւատրում: Պարգեւատրումները տրվում են աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ առաջադիմության կամ առանձին հանձնարարությունները լավագույնս կատարելու համար: Ասել, թե միայն ծառայողական որեւէ խմբում գտնվող աշխատողներն են ստացել պարգեւատրում, ճիշտ հարցադրում չէ»,-պատասխանեց Արսեն Բաբայանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում