Քիչ առաջ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը. Armlur.am
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին կամ բոլորին հայտնի Ֆրանկլին Գոնսալեսին: Տեղեկությունը հաստատեցին վերջինիս պաշտպաններ Արթուր Պիվազյանը եւ Կարեն Մեժլումյանը:
Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ նրան ազատ են արձակել 25 միլիոն դրամ գրավի դիմաց: