Լեռնային Ղարաբաղում զոհերի թիվը գերազանցում է 4 հազարը. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զոհերի թիվը գերազանցում է 4 հազարը Փոխանցում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
ՌԴ նախագահը նաեւ շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը լրացուցիչ օգնություն անհրաժեշտ կլինի։
«Այս աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, ավելի քան 8 հազարը վիրավորվել է»,- հայտարարել է ռուսական պետության ղեկավարը տարածաշրջանում հումանիտար հիմնախնդիրների լուծման վերաբերյալ հանդիպման ժամանակ: