Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք (տեսանյութ)Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավորԽոշոր հրդեհ Բարսելոնայի մետրոյի կայարաններից մեկում. տուժել է 140 մարդ«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում. Էդգար ՂազարյանՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին«Թամարա»-ի արտադրատեսակներն անվտանգ են․ ՍԱՏՄՄոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը․ ՍուրենյանցԿամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանԵվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»․ Արտակ ԶաքարյանԲաքվում շարունակվում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը. Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը. Էրդուգեր Թոփթաշ
Ալավերդիում մինչև ժամը 21։00-ն ջուր չի լինիԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում մինչև 36 ժամ գազ չի լինի Իսրայելը Գազայում uպանել է Համասի ոստիկանության հրամանատարին և Նուբհա հատուկ նշանակության ջոկատի սպայինՀրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտԴավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է
Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»Բա խոսեք, ինչու՞ եք բերաններդ ջուր առել․ Շարմազանովը՝ առավոտից երեկո «ինքնիշխանություն» ասողներին
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին
Ուկրաինական մեծ թվով զորքեր ոչնչացվել են Խարկովի և Սումիի մարզերում
ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան
Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը․ դատախազություն (տեսանյութ)Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ․ «Ժողովուրդ»Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանում և մարզերումՀամասը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանական զինաթափման240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակ
Քաղաքականություն

Երբ պետք է հեռանա Նիկոլը եւ արդյոք նա ավարտել է իր «առաքելությունը». Միքայել Մինասյան

Միջազգային հանրությունը լռում է, որովհետեւ Նիկոլից ավելի հարմար ղեկավար չի եղել՝ կառավարելի, վախկոտ եւ պաշտոնամոլ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Երբ պետք է հեռանա Նիկոլը եւ արդյոք նա ավարտել է իր «առաքելությունը»

Ամենահաճախ հնչող հարցը հետեւյալն է. ինչո՞ւ պետք է Նիկոլը հեռանա հենց հիմա: Հատկապես, որ Արցախի կապիտուլյացիայի հայտարարությունից բխող խաղաղարար մեխանիզմների կիրարկմանը մնացել է 12 ժամ, վերջանում է 00:00-ին:

Ի՞նչ կարող են անել նոր բանակցողները։

Պատասխանը շատ հստակ է, բայց մինչեւ այդ ցանկանում եմ հիմնավորել, որ այս դավաճանի ստորագրած փաստաթուղթը ծրագրված օպերացիա էր, որի սկիզբը դրվեց 2.5 տարի առաջ։

Այդ ծրագրի համար Նիկոլին պետք էր.

-Իշխանություն՝ Հայաստանում:

-Խամաճիկային իշխանություն՝ Արցախում:

-Գրպանային Ազգային ժողով:

-Հնազանդ Սահմանադրական դատարան:

-Եվ վերջում էլ մի մարդ, որն ամեն ինչ կստորագրի։ Դա էլ անիմաստ նախագահն է։

Նիկոլը գրեթե առանց դիմադրության հավաքեց այդ ծրագրի իրականացմանն անհրաժեշտ գործիքները։ ՍԴ-ն իհարկե դիմադրեց որքան կարողացավ, բայց ի վերջո Նիկոլը դա էլ վերցրեց։

ՍԴ-ն «սեփականաշնորհելուց» ուղիղ 10 օր անց՝ սեպտեմբերի 25-ին նա տապալեց բանակցությունները հայտարարելով, թե «իշխանությունը հորից ժառանգած» Ալիեւի հետ բանակցելն իմաստ չունի, քանի որ նա չի վայելում «Ադրբեջանի ժողովրդի մանդատը»: Նիկոլը երկիրը ներքաշեց պատերազմի մեջ եւ համաձայնեց կապիտուլյացիայի՝ մերժելով նախքան այդ Ռուսաստանի կողմից արված բոլոր հայամետ միջնորդությունները:

Իսկ մինչեւ այդ ժողովրդին պետք էր մոլորեցնել, թե մտածում է բանակի մասին։ Եվ սկսեց ռազմական ուժի եւ հայրենասիրական «դուխի» բուտաֆորիայի ստեղծումը.

1. Ժողովրդին մանիպուլացնելով եւ պսեւդո-հայրենասիրական հանդիսավորությամբ Աշոտիկին ուղարկեց բանակ եւ հետ բերեց ճիշտ ժամանակին:

2. Գնեց հակաօդային պաշտպանության բարոյապես հնացած համակարգ՝ փող աշխատելով օֆշորային գործարքից եւ անպաշտպան թողնելով Արցախի ու Հայաստանի երկինքը:

3. Թանկ գնով ու մեծ աղմուկով գնեց ՍՈւ-30-եր՝ առանց մարտագլխիկի, որոնք ամբողջ պատերազմի ընթացքում նույնիսկ մեկ օր, նույնիսկ մեկ ժամ օդ չբարձրացան:

4. Ընդգծված ոչինչ չարեց, երբ ակնհայտ էր, որ Ադրբեջանը, թուրքական եւ այլ երկրների արտադրության ԱԹՍ-ներ ներգրավելով, հաշված ամիսների ընթացքում ռազմական բալանս է խախտում:

5. Հետեւողականորեն քանդեց բանակի մատակարարման ամբողջ համակարգը՝ զենքի եւ զինամթերքի ռուսական անվճար մատակարարումից մինչեւ սննդի՝ էլեմենտար հարցեր:

6. Սկսեց բանակի սննդի մատակարարման «կլուբնիկ» օպերացիան, որը հանգեցրեց նրան, որ պատերազմը սկսելուց օրեր անց մասնավորները օբյեկտիվորեն չկարողացան ապահովել կռվող զորքի սնունդը։

7. Սորոսականների լոբբինգով ԱԱԾ տնօրեն նշանակված Արգիշտի Քյարամյանի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար, հայտնի հակառուս Արմեն Գրիգորյանի նշանակումների պատճառով՝ երկիրը զրկեց գործընկերների կողմից փոխանցվող հետախուզական եւ հակահետախուզական տվյալներից, թեեւ փաստերով Նիկոլին տեղակացրել էին այդ երկուսի՝ օտարերկրյա գործակալ լինելու մասին։

8. Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար եւ արտգործնախարար նշանակեց մարդկանց, որոնք երկուսն էլ «պերսոնա նոն գրատա» էին ՌԴ-ում եւ նրանց մուտքը Ռուսաստան պաշտոնապես փակ է առաջիկա տարիներին: Նախքան նրանց նշանակումը, այդ մասին պաշտոնապես տեղեկացվել էր ՀՀ իշխանությանը: Նրանք միեւնույն է նշանակվեցին։

9. «Լավ հաշվարկված» օպերացիայի շնորհիվ՝ վատթարացան Իրանի հետ հարաբերությունները, որի արդյունքում վերջին 30 տարում քաղաքականապես հայամետ Թեհրանը պատերազմի օրերին միառժամանակ փակեց իր օդային տարածքը Հայաստան մատակարարվող օդանավերի համար եւ դրսեւորեց ընդգծված պրոադրբեջանական կեցվածք։

10. Վերջնականապես ու հիմնավոր փչացրեց հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Դրա պատճառը Յուրի Խաչատուրովի կալանքն էր, որը Նիկոլի համար դարձել էր սկզբունքի հարց: Արդյունքում՝ Խաչատուրովն այդպես էլ չկալանավորվեց, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ում անհուսալի գործընկերոջ համբավ ձեռք բերեց:

Այս ցանկը չափազանց երկար է։ Ու քանի որ Արցախի հանձնումը մեծ ու ծանր օպերացիա էր, ապա Նիկոլը նաեւ պետք է հոգար հանրային տրամադրությունների մասին։ Այդ նպատակով.

-Դիվական օրենքներ ընդունեց ու լռեցրեց ազատ խոսքը։

-Աննայի հետ կառուցեց ստի վրա հիմնված ռազմական պրոպագանդայի համակարգ՝ բաղկացած ամենահավատարիմներից:

-Ստեղծեց հայկական ֆեյք օգտատերերի 20.000-անոց այնպիսի «բանակ», որ ցանկացած իրականություն կարող էին խեղել, ցանկացածին կարող էին լռեցնել։

Ահա եւ վերջ։ Նիկոլը պատրաստ էր։ Առավել եւս, որ կար մի շատ կարեւոր, Նիկոլին խրախուսող հանգամանք. նա ինչ էլ աներ՝ միջազգային հանրությունն ու դեսպանատները լուռ էին։ Դատարանի մուտքեր էր փակում, մամուլին ճնշում, մարդկանց անմեղության կանխավարկածը խախտում, կալանավորում՝ առանց հիմքի, ՍԴ-ն գրավում։ Նիկոլն ինչ ուզում, անում էր՝ միջազգային ու ներքին հանրության ծափողջյունների ներքո։

Միջազգային հանրությունը լռում է, որովհետեւ Նիկոլից ավելի հարմար ղեկավար չի եղել՝ կառավարելի, վախկոտ եւ պաշտոնամոլ։

Ռուսաստանին հաճոյանալու համար հայկական զորքը ուղարկեց Սիրիա՝ խախտելով հավասարակշռությունների մի շատ նուրբ համակարգ՝ հարվածի տակ դնելով քրիստոնյա եւ հայ համայքները Սիրիայում՝ թիրախ դարձնելով Հայաստանն ու Արցախը։

Սորոսի հանդեպ պարտքի զգացումից ելնելով՝ առանցքային աթոռները զիջեց գործակալական ցանցին՝ խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա դրանից վախեցած՝ լիզում էր «ռուսի սապոգը»՝ կատաղացնելով Արեւմուտքին։ Դրանից էլ սարսափած՝ Արեւմուտքին խոսք էր տալիս, որ կպայմանավորվի Արցախի շուրջ։

Արդյոք այս ամենն արեց հատո՞ւկ։ Չգիտեմ, բայց իրագործեց հետեւողականորեն։ Իսկ հիմա միջազգային հանրությունը դեռ լռում է։ Լռում է, որովհետեւ Նիկոլը պարտավորություն է ստանձնել այս հայտարարությունը փաստաթուղթ դարձնել, որը դեռ պետք է վավերացվի սեփականաշնորհված ՍԴ-ի եւ լեգիտիմացնի հնազանդ ԱԺ-ի կոցմից:

Հիմա ինչ վերաբերում է, թե ինչու պետք է Նիկոլը հեռանա հենց հիմա։ Մի պարզ պատճառով։ Նիկոլը պետք է հեռանա, քանի դեռ չի ավարտել իր ծրագիրը։

Նա հիմա հանձնում է Արցախը, հետո՝ Մեղրիով, հանձնելու է Սյունիքը։ Իսկ դա նշանակում է՝ Հայաստանը։ Նիկոլը պիտի հեռանա, որ կապիտուլյացիոն փաստաթուղթը նույնությամբ չդառնա միջպետական պայմանագիր։ Նիկոլը պիտի հեռանա, որովհետեւ նա ի վիճակի չէ որեւէ կետի համար պայքար մղել, սահմանները հետ բրդել, ապահովել արցախցիների, սյունեցիների եւ հայ ժողովրդի հետագա անվտանգությունը։

Նիկոլը պետք է հեռանա, որովհետեւ առաջիկայում սպասվող միջպետական փաստաթուղթը կարող է դառնալ մեր հայրենիքի կորստի վերջին մեխը։ Պատերազմից հետո ավելի ճակատագրական են այս բանակցությունները։ Նա տալու է ամեն ինչ։ Զիջելու է՝ ինչ ուզեն։

Ու հիմա հասկացել է, որ իրեն խանգարում են ու ռեպրեսիականներով ձերբակալում է բոլորին՝ արցախյան հերոսամարտի գեներալներին, ազամարտիկներին, ընդդիմադիր գործիչներին, խուզարկում տներ, ներկայացնում այլանդակ ու հնարովի մեղադրանքներ։ Ու դա անում է Արցախը հանձնելուց հետո։ Ու դա հասարակության լռության ներքո, որովհետեւ Հայաստանում վախենում են, որ եթե Նիկոլը գնա, հները կվերադառնան։

Ու հիմա կանգնել ենք մի սյուրռեալիստական փաստի առաջ. անցյալի վախերն ավելի զորեղ են քան Արցախի ներկա եւ Հայաստանի ապագա ոչնչացումը, ինչը, ցավոք, կարճ ժամանակի հարց է։

Մարդիկ տեսնում են, որ Նիկոլը դավաճան է, վախկոտ ու հանձնվող։

Մարդիկ տեսնում են, որ այդպես էլ շարունակելու է։ Ու արդեն հասկացել են, որ Նիկոլը կործանել է Արցախը եւ կործանում է Հայաստանը։ Վախենալով անցյալի ուրվականներից կամ իրենց սխալ ընտրությունից՝ ոմանք ամաչում են խոսել։ Ու լռում են։ Մինչդեռ պատերազմն այն նոր ջրբաժանն է, որտեղ եթե Նիկոլի հետ ես՝ դավաճան ես։ Սա է իրականությունը:

Ավելին, հիմա պատվերով կամ նույն վախերի պատճառով հնչում են կոչեր, թե «Ինչ եղել է, եղել է», «Նիկոլին հիմա փոխել պետք չի», «Ավելի լավ է Նիկոլը, քան հները»։

Նախ պատասխանում եմ. ավելի վատ, քան Նիկոլը, անհնար է։ Ով լինի, ավելի լավ կլինի։ Իսկ եթե վատը լինի, փոխե՜ք:

Զգուշացնում եմ. Նիկոլը գնալու է մինչեւ վերջ։ Գնալու է Ձե՛ր ու միջազգային հանրության լռության ներքո։

Հանձնել է Արցախը։ Ու կանգ չի առնում։ Հանձնելու է Սյունիքը։ Իսկ Ձե՞զ։ Էլի եք լռելո՞ւ։ Նիկոլին դեռ պահելո՞ւ եք Ձեր վախերի պատճառով։ Հետո չասեք, որ չէիք սպասում։ Արդեն գիտեք նա ինչի է ընդունակ։

Հողերի հանձնմանը մնացին հաշված ժամեր»։