Փաշինյանն ապօրինաբար զինում է «հեղափոխության պահապաններին» և կազմում զինված բանդաներ. քաղաքագետ
Քաղաքացիական պատերազմի կոչից հետո տեղի է ունեցել եզակի մի բան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
Ակնհայտորեն Մոսկվայում և միաժամանակ Վաշինգտոնում որոշում է ընդունվել հրաժարվել Հայաստանի ղեկավարի պաշտոնը զավթածին լեգիտիմ ճանաչելուց:
Դրանով Մոսկվան նրան հանձնում է ժողովրդի դատաստանին, իսկ Վաշինգտոնը` Երևանում դեսպանի մակարդակով անուղղակիորեն հայտարարում ոչ լեգիտիմ:
Հոգեգարը իր պաշտպանության գործին և հրահրվող քաղաքացիական պատերազմին ներգրավում է «հեղափոխության պահապաններ» ֆանատիկոսների խմբակը, ապօրինաբար զինում նրանց և կազմում զինված բանդաներ:
Մյուս կողմից` մորթապաշտներից առավել խելացիները վայր են դնում իրենց մանդատները` փորձելով առաջինը ցատկել խորտակվող նավից: Իսկ սա նշանակում է, որ անդառնալիության կետն անցած է և մեր կանխատեսումը, որ չկա որևէ տարբերակ այս ճիվաղի իշխանության մնալու` իրականանում է:
Մնում է սթափ լինել և որևէ պարագայում թույլ չտալ ճիվաղի և իր հանցակիցների փախուստը երկրից:
Հոգեգար ճիվաղին օրեր են մնացել: Մեր ազգային ճակատագիրն այլևս վճռված է հօգուտ կործանման: Այդ վճռողն ու իր թիմը պետք է կանգնեն արտակարգ ռազմական տրիբունալի առջև և կործանվեն դրանից առաջ:
cefa0eea50b672cf06153af.jpg