Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Վազող տողեր

Կներեք, դուք ունե՞ք տունը, ունեցվածքը, հողը կորցրած ընկերներ՝ ես ունեմ․ ու դուք ուզում եք, որ մենք լռե՞նք... Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն մարդիկ, ովքեր ասում են, թե «մարդիկ ողբերգություն են ապրել, դուք էլ անընդհատ ասում եք, հիշեցնում եք», ապա կամ նրանք խորը մոլորության մեջ են կամ դիտմամբ փորձում են այս ողբերգական իրավիճակը «մարսելու» միջավայր ձևավորել։

Մեր ժողովուրդը պետք է իմանա իրական պատկերը։ Եվ որքան էլ ծանր լինի՝ պետք է տեսնի իր օջախը վառող քաշաթաղցուն, անասուններն իր դեմը գցած ու դեպի ՀՀ եկող քարվաճառցուն, Աղդամում այգի տնկած, բայց դա ամբողջությամբ կորցրած բնակչի հոգեվիճակը։ Պետք է իմանա, որ կան մարդիկ, ովքեր նույնիսկ իրենց տան անդամի դին են տեղափոխում ՀՀ, որովհետև Նիկոլը որոշել է, որ դա պետք է հանձնի։

Իսկ ինչ ե՞ք ուզում տեսնել՝ սերիալներ, հեքիաթներ ու շարունակել հանգիստ ապրե՞լ։ Ի՞նչ։
Իրականությունից չես փախնի։

Մենք կորցրել ենք Թալիշը, Մատաղիսը, գյուղեր, հատվածներ Մարտունու, Ասկերանի շրջաններից, կորցրենք Շուշին, Հադրութի շրջանը գրեթե ամբողջութամբ, Ջեբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն։

Էլ չեմ խոսում Նիկոլի ստորագրած խայտառակ փաստաթղթով Ադրբեջանին անցնող շրջանների մասին՝ Աղդամը, Քաշաթաղը գրեթե ամբողջությամբ, բացառությամբ՝ 5 կմ միջանցքի, Շահումյանի շրջանը՝ Քարվաճառ շրջկենտրոնով։

Ու դուք ուզում եք, որ մենք լռե՞նք։ Չենք լռելու, որովհետև ի տարբերություն Նիկոլի, մեր հայրենիքը սիրում ենք ոչ թե նրա համար, որ երկու փողոց ավել ասֆալտ է արված, այլ որովհետև դա մերն է, դրա համար մարդիկ են զոհվել, դա պահելու համար մարդիկ կյանք են դրել։

Մենք հայրենազրկվել ենք, պատասխանատուները ձև են բռնել, որ բան չի եղել, եթե եղել է՝ բոլորը մեղավոր են բացի իրենցից, այդպես էլ պետք է լիներ, իսկ մեր մեջից մարդիկ ասում են, որ անընդհատ խոսելով մարդկանց վերքը չի փակվում, բա էսի սենց, բա էնի նենց։

Կներեք, դուք ունե՞ք տունը, ունեցվածքը, հողը կորցրած ընկերներ՝ ես ունեմ, դուք գիտե՞ք իրենց վիճակը՝ ես գիտեմ։ Դուք գիտե՞ք, թե ինչ են զգում այն մարդիկ, ովքեր ապրել են Արցախում, գիտեն ետ հողի արժեքը։

Եվ վերջապես դուք գիտե՞ք, թե նրանք ինչ են զգում, երբ դուք կրավորական դիրք եք ընդունել կամ խոսում եք ամեն ինչից բացի տեղի ունեցած ողբերգությունից։ Ես գիտեմ։»։