NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Վեց ամսվա «հույսը». ինչպես ամեն գնով պահպանել սեփական իշխանությունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պատերազմի ընթացքում կրած պարտությունը եւ դրա հետեւանքով Հայաստանի եւ Արցախի անվտանգության համար առաջ եկած ռիսկերը խոր վերլուծություն կատարելու անհրաժեշտություն են առաջ բերում։ Ի՞նչ դասեր պետք է քաղել անցյալից, եւ որո՞նք են լինելու Հայաստանի հետագա քայլերը։ Սրանք հարցեր են, որ պատասխան են պահանջում հատկապես այն պայմաններում, երբ ողջ հանրությունն այսօր ծանր բարոյահոգեբանական վիճակում է գտնվում։ Այստեղ է, որ առաջ է գալիս պատասխանատվության հարցը։ Բոլոր դեպքերում շատ հստակ է, որ երկրի իշխանությունները պատասխանատու են իրենց կառավարման ժամանակահատվածում թե՛ ձեռքբերումների (եթե այդպիսիք ընդհանրապես կան) եւ թե՛ ձախողումների համար։ Եվ կասկած չկա, որ ստորացուցիչ պայմաններով պարտադրված հրադադարի ստորագրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա գլխավորած քաղաքական թիմի ուսերին։

Եվ չնայած Փաշինյանը հայտարարում է, որ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն ինքն է, սակայն իրականում վերջինս ամեն կերպ պատասխանատվությունից խուսափելու կամ խուսանավելու փորձեր է կատարում, քանի որ այս իրավիճակում պատասխանատվությունը ենթադրում է առաջին հերթին հրաժարական, ժամանակավոր կառավարության ձեւավորում եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, ինչի մասին, ի դեպ, հստակ արտահայտվեց նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը։ Բայց մինչ հանրության եւ քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հրաժարականը, վերջինս ներկայացնում է իր ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը։ Վերջինս փորձում է հանրությանը համոզել, թե իրենք այսքանից հետո էլ ունակ են երկիրը վերականգնման փուլ փոխադրել։


Փաստացի Փաշինյանը ժողովրդից եւ քաղաքական ուժերից մինչեւ 2021 թվականի հունիսը ժամանակ է խնդրում եւ այս մի քանի ամիսների արդյունքների հետ էլ փորձում է կապել իր՝ իշխանության մնալու կամ չմնալու հարցը։ Այսինքն, մարդը ուզում է ժամանակ ձգել՝ հույսով, որ այս ամենը կմոռացվի կամ իրեն ավելի ներողամիտ կվերաբերվի ժողովուրդը: Ամենակարեւոր անելիքների մասով Փաշինյանը խոսում է պատերազմի հետեւանքների վերացման, տնտեսության զարգացման, բանակի բարեփոխումների, ժողովրդագրական իրավիճակի բարելավման եւ այլ հարցերի մասին։ Բայց մարդիկ կարող են հարց բարձրացնել, իսկ ի՞նչն էր խանգարում գործող ու աթոռներից պինդ կառչած իշխանությանը այդ անելիքների մասին մտածել նախքան պատերազմը։ Հարցն այն է, որ Փաշինյանի երկուսուկես տարվա պաշտոնավարումը ցույց տվեց, որ իրենք ավելի շատ զբաղված են փիառով, քան թե զուտ գործով, եւ ամեն մի առօրեական աշխատանք, թեկուզ դրանք լինեին շատ չնչին, ներկայացնում էին մեծ ձեռքբերում։

Վարչապետի կողմից ասուլիսների անբաժանելի մասը կազմող 100 փաստերը դրա վառ ապացույցն են, քանի որ այդ փաստերում բազմաթիվ ուշադրության ոչ արժանի թեմաներ էին ներառվում։ Դրան գումարած այն փաստը, որ Փաշինյանի կառավարման ընթացքում հասարակության պառակտումը հասավ իր գագաթնակետին, իսկ հիմնական ձախողումները սրբագրվեցին նախկին իշխանությունների վրա։ Բայց սա չէր խանգարում, որպեսզի Փաշինյանը խոսեր մինչեւ 2050 թվականն ընկած ֆանտաստիկ նպատակների մասին եւ դրանով հանրային տրամադրություններ բորբոքեր։

Մի քանի տասնամյակի հեռավորությունից օրակարգի ձեւավորումը առկա խնդիրներին առերեսվելուց խուսափելու փորձերից մեկն էր։ Եվ հիմա կարող ենք արձանագրել, որ պատերազմը եղավ այն ցուցիչը, որն ամբողջական տեսքով վեր հանեց այն, որ Փաշինյանն իր թիմով պարզապես ունակ չէ կառավարել երկիրը, առավել եւս հիմա, երբ տանուլ են տվել պատերազմը, երբ բացարձակ հանրային վստահություն չունեն։ Ու չնայած դրան՝ վեց ամսվա ծրագիր է ներկայացվում:

Թեպետ, հանուն արդարության, պետք է հավելենք, որ երեկ արդեն կարծիքներ էին շրջանառվում, որ սա մի վերջին փորձ է, ինչը հազիվ թե «աշխատող» լինի: Մեր հանրությունը ոչ վեց ամսում, ոչ վեց տարում չի կարող մոռանալ 5000 զոհերին, ահռելի տարածքային կորուստները եւ, ընդհանրապես այն ամենը, ինչի արդյունքում այսպես վտանգվեց մեր Հայրենիքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում