Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Հասարակություն

Մովսես Հակոբյանի տեղեկատվությունը կարող է շրջադարձային լինել Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համար․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսում այնպիսի թեմաների է անդրադարձել, որի մասին տեղեկատվությունը կարող է շրջադարձային լինել Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համար։

Այն առանձնահատուկ էր հատկապես 2018 թվականի հայտնի իրադարձությունների և սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի համատեքստում։ Այս բացահայտումները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պետք է շուտափույթ հեռանա, այլ նրա նկատմամբ պետք է իրավական պատասխանատվության ենթարկվելու գործընթաց սկսի։ Հասկանալի է, որ այս ասուլիսից հետո փորձ կկատարվի իրավական ողջ համակարգն ուղղել Մովսես Հակոբյանի դեմ, սև քարոզչություն սկսել և այլն, սակայն կան տեղեկություններ, որոնք հերքելը դժվար կլինի։

Երբ մամուլը գրեց այն մասին, որ Փաշինյանի կինը՝ տիկին Աննան, պատերազմի սկզբնական շրջանում գտնվել է ՊԲ հրամանատարի հրամանատարական կետում՝ բունկեռում, որևէ ձևով չարձագանքեցի։ Երբ Արցախում պատերազմի օրերին նույն տեղեկատվությունը շրջանառվեց Արցախում՝ կրկին լռեցի, սպասում էի, որ հրապարակային կխոսեին մարդիկ, ովքեր տեղում էին եղել։

Նույն մամուլը գրեց նաև, որ Փաշինյանն արգելել է ՊԲ բունկեռում գտնվել նաև մեծ հեղինակություն ունեցող և պատերազմի պանծալի ճանապարհ անցած գեներալներին։

Այսօր ՊԲ նախկին հրամանատար, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն իր ասուլիսում հաստատեց այս տեղեկությունները։

Նիկոլ, հարց, ի՞նչ գործ ուներ տիկին Աննան այդ բունկեռում՝ ինչ կարգավիճակով, ինչ նպատակով և ինչո՞ւ էր արգելվել արցախյան գեներալիտետի՝ պատերազմ հաղթած տղերքի մուտքը հրամանատարական կետ։

Երկրորդ, Մովսես Հակոբյանը պնդում է, որ պատերազմի երրորդ օրը, վարչապետ Փաշինյանը հրաման է տվել զինված ուժերին՝ կանգնեցնել զորամիավորումների լրահամալրումը:

Հարց, ինչո՞ւ, և ինչ նպատակով։ Ընդ որում՝ նա նշում է, որ այդ մասին կա ձայնագրություն։ «Չեն կարող հերքել, որովհետև պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար և գիտեն, որ գալու է ժամանակը և այդ գործառույթը չկատարելու համար պատասխան պետք է տան, խոսակցությունը ձայնագրել են», նշեց նա։

Վերջինիս խոսքերով, լրահամալրման փոխարեն Արցախ են ուղարկվել կամավորական ջոկատներ, որոնք հանդերձավորման, զենք, զինամթերքի հետ կապված խնդիր են ունեցել՝ ակնարկելով, որ այդ հարցերը պետք է լուծվեին ՀՀ-ում՝ մինչև Արցախ գալը, իսկ ՊԲ-ի վրա նման խնդիր չի եղել։ Գեներալ Հակոբյանը նաև պարզաբանեց իմ այն հարցադրումը, որն օրեր առաջ արել էի ԱԱԾ-ին՝ կապված Արցախի նախագահի այն հայտարարությանը, որ ՀՀ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը փախել է։ Հաստատելով այն փաստը, որ այդ ստորաբաժանումը հրամանը չի կատարել, միաժամանակ գեներալը նշեց, որ այդ ստորաբաժանումն իր գործառույթներից ելնելով այլ խնդիրներ լուծելու համար է նախատեսված՝ անուղղակի արդարացնելով նրա պահվածքը այդ իրավիճակում։

Մովսես Հակոբյանը նշեց, որ 2016 թվականից հետո հաստատված գնումների պլանում, 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո փոփոխություններ են արվել և այս պատերազմում մեր համար մեծ կարևորություն ներկայացնող որոշ զինատեսակների գնումը կամ կրճատվել է կամ առհասարակ հանվել է։

Ամենավառ օրինակը՝ ՀՕՊ ՏՈՌ համակարգերի երկու դիվիզիոնների կրճատումն է, որով նախատեսված էր փակելու ՊԲ հարավային և հյուսային հատվածը և արդյունավետ պայքարել անօդաչու թռչող սարքերի դեմ, որտեղ այս պատերազմում հսկայական խնդիրներ ունեցանք։ Ի դեպ, հաստատվեց նաև մամուլում շրջանառվող մեկ այլ տեղեկություն, ըստ Հակոբյանի՝ ՍՈՒ 30-ները առանց զինամթերքի են և անհասկանալի էր Փաշինյանի այն ոգևորությունը, երբ նշում էր, որ դրանք արդեն մարտական հերթապահություն են իրականացնում ՀՀ երկնքում։

Նրա խոսքերով, ձեռք են բերել ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել։ Հարց, ինչո՞ւ են ՍՈՒ 30 ինքնաթիռները գնվել կամ այսքան ժամանակ գտնվել առանց զինամթերքի։ Ընդ որում՝ գեներալը նաև նշում է, որ ՀՕՊ Օսա-ԱԿ-ների գնումը համարել է սխալ ու ժամանակին այդ մասին զեկուցել՝ հաշվի առնելով դրա պահեստամասերի և հրթիռների հետ կապված մեծ խնդիրներ կան, այլևս չեն արտադրվում։

ԳՇ նախկին պետը նաև նշեց, որ վերջին երկու տարում մարտավարական օղակը կրճատվել է, իսկ օպերատիվը, այսպես ասած, թուղթ գրողները, ավելացվել է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՊՆ և ԳՇ հաստիքացուցակները գրեթե կրկնապատկվել են, իսկ զորամասային օղակը՝ կրճատվել․ «Հրամանը շատ վատն է՝ 00038, հույժ գաղտնի հրաման է եղել: Կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով: Կրճատվել է 5 գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը՝ հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով, բացի զինվորներից»։

Հարց, ինչո՞ւ են կրճատվել մեր պաշտպանության համար նախատեսված զորամասերը և ինչ խնդիր կատարելու համար է ավելացվել ՊՆ և ԳՇ վարչական մասի համար նախատեսված հաստիքները։ Ի դեպ, պարզվեց, որ Մովսես Հակոբյանին մեկուսացնելու և Արցախ գնալը չթույլատրելու համար նույնիսկ կեղծ կորոնավիրուսի պատասխան է տրվել, ինչը հետագայում այլ բուժհաստատությունում հերքվել է Մովսես Հակոբյանը խիստ քննադատության ենթարկեց պատերազմի օրերին տարվող տեղեկատվական քաղաքականությունը, նշելով, որ հանրությանը իրադրության հետ կապված սուտ տեղեկություններ են տրամադրվել։