Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի Ուկրաինային
Վազող տողեր

Ինչո՞ւ մինչ այս պահը հրաժարական չի տվել Նիկոլ Փաշինյանը. Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչո՞ւ երկու տարվա մեջ Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում մարտական ստորաբաժանումներ կրճատվեցին, կրկնակի ավելացվեց ՊՆ և ԳՇ կաբինետային աշխատակիցների թիվն ի հաշիվ այդ ստորաբաժանումների ծառայողների։

Ինչո՞ւ է փոխվել ԶՈւ զարգացման պլանը, արդիական ու պիտանի զինատեսակների (այդ թվում ՌԷՊ և ՀՕՊ նորագույն համակարգերի) փոխարեն հնամաշ ОСА համակարգեր, անպետք СУ 30 ինքնաթիռներ ձեռք բերելու համար։

Ինչո՞ւ անգամ հիմա չի բացահայտվում «զրոյական կետից» սկսված բանակցությունների (բացահայտ ու ծածուկ) ընթացքը, որպեսզի հասկանանք փակուղու պատճառը։

Ինչո՞ւ էին Հայաստանից ՌԴ մեսիջներ ուղարկվում, թե մեզ մոտ եղանակ է փոխվել, դուք էլ պիտի հրմարվեք, ինչո՞ւ էր տարվում ուղղորդված հակառուսական քարոզչություն։

Ինչո՞ւ պատերազմի անխուսափելիության մասին այսօր խոսողները պետությունը չէին նախապատրաստում պատերազմի։

Ինչո՞ւ Հայաստանը չձեռնարկեց համապատասխան քայլեր, երբ դեռ ամռանը հայտնվեցին տեղեկություններ Ադրբեջանի կողմից թուրքական ԱԹՍ-ների ձեռքբերման մասին։

Ինչո՞ւ Հայաստանում չսկսվեց զորահավաք, երբ օգոստոս ամսից Ադրբեջանում այն իրականացվում էր, իսկ Թուրքիան Սիրիայի հյուսիսում Արցախ ուղարկելու համար վարձում էր գրոհայինների։

Ինչո՞ւ արդեն պատերազմի օրերին փաստացի դադարեցվեց զորահավաքի իրականացումը Հայաստանում, դադարեցվեց զորքերի համալրման գործընթացը։

Ինչո՞ւ հայտարարվեց ռազմական դրություն, բայց այն տարածվեց միայն խոսքի ազատությունն ու հավաքների իրավունքը սահմանափակելու վրա։

Ինչո՞ւ էին մեզ լկտիաբար ստում պատերազմի ամբողջ ընթացքում։

Ինչո՞ւ մոգոնվեց կամավորներով կամ զանազան պետական կառույցների ջոկատներով պատերազմ վարելու անհաջողության դատապարտված գաղափարը։

Ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց ավելի վաղ, ե՞րբ, քանի անգամ, ինչ առաջարկներ են ներկայացվել Հայաստանին պատերազմի ընթացքում։

Ինչո՞ւ հանրությանը չի ներկայացվում տեղեկատվություն այն մասին, թե Հայաստան Համահայկական են հիմնադրամի միջոցով հանգանակված գումարներով կոնկրետ ինչ ծախսեր են արվել։

Ինչո՞ւ է մինչ այս պահը հասարակությունից դեռ թաքցվում հայկական կողմի կորուստների իրական պատկերը։

Հարցերը շատ են, շատ-շատ, բայց միևնույն է, դրանց շարում այս պահին կարևորագույն հարցը հետևյալն է` ինչո՞ւ մինչ այս պահը հրաժարական չի տվել Նիկոլ Փաշինյանը, պարտված ղեկավարը, պարտության սիմվոլը։ Գուցե պատճառն այս բազմաթիվ հարցերի պատասխաններն են, որ նա մնալով փորձում է պարտակել։

Եթե այդպես է` հիասթափեցնեմ նրան, պատասխանները ստանալու ենք, իսկ դու արդեն չկաս, ինչքան երկար կառչես, այնքան ավելի վատ, քո, առաջին հերթին վատ հենց քո համար»։