Մարդիկ, կորցնելով արժանապատվությունը, աթոռներին կպած փորձում են պաշտոնավարել Արցախը հանձնելուց հետո. Ռուբեն Մելիքյան
«Նիկոլ դավաճան», «Նիկոլ դավաճան» կարգախոսներով Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերի հանրահավաքն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Լրագրողների հետ զրույցում Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ անփառունակ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Նա նշեց, որ երկրում ռազմական դրության շարունակումն ապօրինի է, շարունակվում է բացառապես հավաքները խոչընդոտելու նպատակով։
«Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, տնտեսական ճգնաժամն է հասունանում, իրավական ճգնաժամ է, որովհետև ոստիկական ուժերով խոչընդոտում են սահմանադարական իրավունքների իրականացմանը։ Բայց ամենակարևորը՝ մեր երկրում արժանապատվության ճգնաժամ է, որովհետև մարդիկ, կորցնելով արժանապատվությունը, աթոռներին կպած փորձում են պաշտոնավարել Արցախը հանձնելուց, թշնամուն առջև ծնկելուց հետո»,- ասաց Ռ.Մելիքյանը։