Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի Ուկրաինային
Հասարակություն

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարող դատախազությունը նահանջում է. ի՞նչ կապ ունեն Նորատուսցի եղբայրները Փաշինյանի հետ

Mediaport Telegram ալիքը երեկ՝ նոյեմբերի 20–ին ուշագրավ տեղեկություն էր հրապարակել քրեական հեղինակություններ նորատուսցի Արա և Ալիկ Բանդուրյանների կողմից իշխանություններին սատարելու վերաբերյալ։ Տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ քրեական հեղինակությունները ահաբեկում են «Իմ քայլի» պատգամավորներին՝ սպառնալով, որ եթե նրանք մանդատից հրաժարվեն կամ Փաշինյանի դեմ խոսեն, ապա կոչնչացնեն ոչ միայն նրանց, այլեւ նրանց ընտանիքի անդամներին: Սակայն պարզվում է՝ մինչ այս պահը իրավապահ մարմիններից որևէ մեկը ընթացք չի տվել փաստացի հանցագործության մասին հաղորդում հանդիսացող այս հրապարակմանը։ Դատախազությունը, որն օրենքով քրեական հետապնդում հարուցող մարմին է և կոչված է կանխարգելելու մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները, վերացնելու դրանց հետևանքները, պաշտպանելու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այսօր դիտորդի կարգավիճակում հետևում է Երևանի փողոցներ, կառավարության ամառանոց կամ սոցիալական ցանցեր «ոտք դրած» քրեական ենթամշակույթի տարածմանը՝ իր բոլոր հետևանքներով։ Գրում է News.am-ը:

Դատախազությունը, որն «անողոք» պայքար էր սկսել քրեական հեղինակությունների դեմ և պարծենում էր քրեական ենթամշակույթի հանցակազմերով հարուցված քրեական գործերի քանակով, ոչ միայն չի կարողացել հակազդել քրեական տարրերին, այլև անզոր է նրանց ոտնձգություններից պաշտպանելու երկիրն ու քաղաքացիներին։

Դրա վառ ապացույցը «Իմ քայլի» պատգամավորներին ենթադրաբար «սպառնացած» և տարբեր քրեական գործերով անցնող հեղինակություններ Ալիկ և Արա Բանդուրյանների վերաբերյալ քննվող գործերով դատախազության անհաջողություններն են։ Մասնավորապես՝ Չարբախում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների գործով արդեն չորս տարուց ավելի է՝ դատախազներին չի հաջողվում հիմնավորել գործով ամբաստանյալներ Ալիկ Բանդուրյանի և մյուսների մեղքը։ Այս գործը ներկայումս քննվում է Վճռաբեկ դատարանի վարույթում։ Դատախազությունը պահանջում է բեկանել 2016 թվականին «Լիա» գեղեցկության սրահի նկուղում տեղի ունեցած միջադեպի գործով անցնող ամբաստանյալների վերաբերյալ դատական ակտը, մեղավոր ճանաչել Ալիկ Բանդուրյանին և մի խումբ անձանց։ Նշենք, որ այս գործով դատավարական հակառակորդները՝ պաշտպանները և դատախազները բոլորն էլ գրագետ և պրոֆեսիոնալ իրավաբաններ են։ Սակայն որքան էլ տարօրինակ է, այս գործով դատախազներից երկուսը ժամանակին ինչ–ինչ պատճառներով թողել են դատախազական համակարգը և անցել այլ աշխատանքի։

Մասնավորապես, առաջին ատյանի դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազներից Գևորգ Գևորգյանը այժմ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ, իսկ Արգիշտի Քյարամյանը, դատախազությունից հեռանալով նախ պաշտոն ստացավ ՊԵԿ–ում, հետո ՊՎԾ–ում, ապա մեկ օրով Քննչական կոմիտեում, իսկ վերջում արդեն նշանակվեց ԱԱԾ տնօրեն։ Այս պաշտոնում, սակայն Քյարամյանը ընդամենը 4 ամիս հասցրեց աշխատել. պատերազմի սկզբից առանց որևէ պատճառի նա հրաժարական տվեց և ինքնամեկուսացվեց։ Քյարամյանին ճանաչողները գիտեն, որ նա, լինելով ապահովված ընտանիքից, հեռու էր կոռուպցիոն գործարքներից և իր սկզբունքայնության շնորհիվ հարգանք էր վայելում դատախազական համակարգում։ Որպես մեղադրող դատախազ նրա գործունեության մասին պատկերացում կազմելու համար, մի դրվագ հիշեցնենք Նորատուսցի Ալիկի և մյուսների գործից։ 2017թ. նոյեմբերի 23–ին այս գործով հերթական նիստերից մեկի ժամանակ Քյարամյանը բարձրացրեց դատարանի կողմից մրցակցային դատաքննության սկզբունքը խախտելու մասին՝ դատավոր Նելլի Բաղդասարյանին մեղադրելով նիստերի դահլիճում նստած մաստակ ծամող մեկին նկատողություն անելու, սակայն ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի կողմից տեւական ժամանակ թզբեհով դատարանի դահլիճ ներկայանալու եւ նիստի ընթացքում նշված առարկան օգտագործելու հանգամանքն անտեսելու վրա։ Իսկ թզբեհի գործածումը դատարանում՝ այն էլ կին դատավորի նախագահությամբ քննվող նիստին, դժվար թե վկայեր դատարանի կամ դատախազների նկատմամբ հարգանքի մասին։ Նշենք, որ Վերաքննիչ դատարանում էլ Բանդուրյանի և եղբայրների գործով մեղադրանքը ներկայացրել էր դատախազ Գևորգ Բաղդասարյանը, որն այժմ զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։ Բաղդասարյանը հանրությանն առավել հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով։

Արդյոք դատախազությանը կհաջողվի Վճռաբեկ դատարանում հասնել հաջողության և բեկանել Ալիկ Բանդուրյանի և մյուսների գործով դատավճիռը, ցույց կտա ժամանակը։ Փաստն այն է, որ այսօր Ալիկ և Արա Բանդուրյանները ազատության մեջ են և ըստ շրջանառվող լուրերի՝ ամեն ինչ անում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար։ Եղբայրները և նրանց սատարող շրջանակները ակտիվ մասնակցություն են ունեցել 2018թ. թավշյա հեղափոխությանը։ Դրա գնահատականը 2018–ին տվեցին այն ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը և «Ծառուկյան դաշինք» խմբակցության 9 պատգամավորները, որոնք անձնական երաշխավորություն էին ներկայացրել դատարանին՝ Բանդուրյանի ազատության համար։ Ի դեպ՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջին տարիներին Բանդուրյանների ընտանիքն իր ընկերության միջոցով ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրեթերթին։

Խոսքը խաղային բիզնեսում «կանաչ լույս» ստացած «Գուդվին-Բետ» ընկերության մասին է, որի երկրորդ խոշոր բաժնետերն ըստ մամուլի հրապարակումների՝ Մանուշակ Մելիքյանն է՝ Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) կինը։