Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Հասարակություն

Հայ-ադրբեջանական նոր սահմանին ամրաշինական աշխատանքներ պիտի արվեն, ինչը միլիոնավոր դոլարների ծախս է. Կարեն Վրթանեսյան

Կիլոմետրերով չեմ չափել եւ դժվարանում եմ ասել, թե Հայաստան- Ադրբեջան սահմանը ինչքանով է ավելացել, բայց մի բան հաստատ է, որ հիմա ստիպված պետք է հսկայական ծավալի ամրաշինական աշխատանքներ արվեն, ինչը միլիոնավոր դոլարների ծախս է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն՝ ընդգծելով, որ օրինակ, Քարվաճառում բնական խոչընդոտներ կային, ռելիեֆի շնորհիվ այդ տարածքը շատ լավ պաշտպանված էր, եւ թշնամին որեւէ հաջողություն չկարողացավ ունենալ, բայց այն հանձնել են։

«26 տարիների ընթացքում ամրաշինական աշխատանքները էին արվել, ենթակառուցվածքներ էին սարքվել, ճանապարհներ էին կառուցվել, զորամասեր եւ այլն, էդ ամեն ինչը հիմա զրոյից պետք է արվի, սա միլիոնավոր, եթե չասեմ՝ միլիարդավոր դոլարների ծախս է։ Ավելին ասեմ՝ փաստորեն ահագին տարածքներ, որոնք հանգիստ օգտագործվում էին օրինակ, գյուղատնտեսական նպատակներով, էդ տարածքները հիմա լինելու են հակառակորդի ուղիղ նշանակության տակ։ Մենք ունենք Տավուշի օրինակը, հիմա Սյունիքի մարզի մի հսկայական մաս, Ջերմուկի կողմերը եւ Գեղարքունիքի զգալի մասը հայտնվելու է նույն կարգավիճակում,»,- ընդգծեց Կարեն Վրթանեսյանը։

Թե իշխանություններն ինչ են անում սահմաններն ամուր պահելու համար, ռազմական փորձագետը հստակ չի կարող ասել, բայց արձանագրում է, որ պետական ապարատը կաթվածահար վիճակում է։

«Հաշվի առնելով ներկա իշխանությունների ստեղծած պարալիչը, ես չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լուրջ աշխատանքներ տարվում են, եւ դա էլ է խնդիր, հաշվի առնելով այն, որ հակառակորդը շատ շուտով արդեն էդտեղ է լինելու»,- նկատեց նա։

Այսօր մամուլում մի տեսանյութ հայտնվել էր, որում երեւում էր, թե ինչպես են զինվորները քնում գետնին։

«Ես չեմ տեսել այդ կադրերը, չգիտեմ՝ որտեղ է, մշտական վիճա՞կ է, թե ոչ, բայց հաշվի առնելով, որ բազմաթիվ զորամասեր լքվել են, թողել են թշնամուն, այդ թվում առանց մի կրակոցի, ստորագրությամբ են տվել, այս պահին, այո, նաեւ տեղի խնդիրներ է լինելու շատ լուրջ»,- ասաց նա։

Հարցին, թե Արցախում հայկական զորք լինելո՞ւ է, թե միայն խաղաղապահներն են մնալու, ռազմական փորձագետը ենթադրում է, որ պետք է լինի, բայց չի պատկերացնում, թե օրինակ՝ զորքի մատակարարումն ինչպես է արվելու։

«Խնդիրն այն է, որ այդ թղթի կտորում, որի տակ ստորագրել է Հայաստանի ոչ բարով վարչապետը, ոչ մի բան հստակեցված չի։ Եթե ասում են, որ զորքը շփման գծից հետ է քաշվում, բայց էդ զորքը պետք է մատակարարվի, վարժանքների մասնակցի, օրինակ, որտե՞ղ են էդ վարժանքներն անելու, զենք-զինամթերքն իրենց ո՞նց է հասնելու, ո՞նց են համալրվելու։ Միայն կատարյալ անպատասխանատու եւ անուղեղ մարդը կարող էր նման քայլի գնալ»,- նշեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի համատեղ հայտարարության տեքստից, ռազմական փորձագետի համար պարզ չէ նաեւ ռուս խաղաղապահների լիազորությունները, պարտականությունները։

Համատեղ հայտարարության համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվեց ամբողջական հրադադար եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտ, սակայն դրանից հետո ահազանգեր հնչեցին, որ հայկական կողմից գերեվարումներ են եղել։ Կարեն Վրթանեսյանը այս ամենի թիվ մեկ պատասխանատուն համարում է վարչապետին, ում ստորագրությամբ նման իրավիճակ է ստեղծվել։

«Նա նույնիսկ որեւէ բան չի քննարկել, որեւէ բան հստակեցված չէ այդ փաստաթղթում, շատ անհասկանալի է»,- շեշտեց նա։

Անհետ կորած զինվորականների հարազտներն օրեր շարունակ Պաշտպանության նախարարություն են գնում, հանդիպումներ պահանջում, որպեսզի ինչ-որ նորություն իմանան, սակայն ապարդյուն։ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ գործընթացը կարող է երկար տեւել։

«Հաշվի առնելով, որ տեղեր կան, որտեղ ամսից ավել են մարմինները եղել, հնարավոր է, որ նույնիսկ եղբայրական գերեզմաններում թաղվել են, դրանք պետք է գտնել, ԴՆԹ անալիզ հանձնել, որ հասկանալի լինի, թե ում մարմինն է։ Շատ բարդ եւ երկար աշխատանք է, ցավոք, նույնիսկ սկզբնական շրջանում, երբ մեր կորուստներն այդքան շատ չէին, այդ աշխատանքները բարձիթողի էր, շատ բաներ նորմալ չի արվել, չեն հրապարակվել կորուստների անունները, մինչդեռ մարդիկ կան, որ վաղուց արդեն Հայաստանում հուղարկավորվել են, բայց իրենց անունները զոհերի ցուցակում այդպես էլ չի հայտնվել։ Այսպիսի խայտառակ անպատասխանատվություն ես չէի պատկերացնում, Հայաստանի նորագույն պատմության մեջ նման բան չի եղել»,- նշում է նա։

Կարեն Վրթանեսյանը իրավիճակը գնահատելով ընդգծում է, որ կառավարման համակարգը կոլապսի մեջ է, ինչն էլ նշանակում է, որ ներկա իշխանությունները ի վիճակի չեն նույնիսկ ամենապարզ ֆունկցիաները կատարել եւ ըստ նրա՝ այդ դեպքում միակ լուծումը իշխանությունների անհապաղ հեռացումն է։

«Իրավիճակը մտահոգիչ է, սպառնալիքներով լի, եւ Հայաստանի ներկա իշխանությունները պատրաստ չեն այդ իրավիճակի հետ առերեսվելու։ Ըստ էության, մենք տեսնում ենք պատասխանատվությունից փախուստ, մենք տեսնում ենք մեղավորներ նշանակելու եւ սեփական մեղքերը կոծկելու միտումներ, եթե չասեմ՝ ուղիղ գործողություններ, ինչը շատ վտանգավոր եմ համարում այս իրավիճակում»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։