Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ո՞ր կետի համար է բանակցել Փաշինյանը․ եռակողմ հայտարարությունում անգամ հայանպաստ մի ստորա­կետ չկա. «Իրատես»

«ՌԴ ղեկավարի վերջին հայտարարություններն ու բացահայտումները Հայաստանի քաղաքական ու հանրային կյանքում սառը ցնցուղի ազդեցու­թյուն թողեցին: Օրերս Վլադիմիր Պուտինը բաց տեքստով հայ ժողովրդին հասկացրեց, որ այն փաստաթուղթը, որն այսօր սեղանին է, Ալիևի հետ հե­ղինակել է Նիկոլ Փաշինյանը: Պուտինի ողջ հարցազրույցից միայն «Փաշի­նյանը դավաճան չէ» արտահայտությունը դուրս գրող (կարելի էր կարծել, թե այլ երկրի ղեկավարը պիտի մեր փոխարեն գնահատական տա դավա­ճա՞ն ղեկավարի հետ գործ ունենք, թե՞ ոնց...) մեր հայրենակիցները նույն ջերմեռանդությամբ մեկ այլ հարցում էլ թող լուսավորեն մեզ: Պուտինն ըն­դգծում է, որ այդ փաստաթղթի յուրաքանչյուր բառի, անգամ ստորակետի համար պայքար է մղվել: Ցույց տվեք այդ հայտարարությունում մի կետ, որի համար Փաշինյանը կռիվ է տվել: Չկա: Անգամ հայանպաստ մի ստորա­կետ էլ չկա: Գուցե կռիվ է տվել, բայց ոչ Հայաստանի ու Արցախի համար: Ողջ փաստաթղթում չկա մի համաձայնություն, որը մեզնից մի թանկ բան չի խլում: ՈՒրեմն գուցե կռիվ տվողն իրականում Փաշինյա՞նը չի եղել, այլ Պուտինն ու Ալի՞ևը:


Մեկ այլ նուրբ դետալ էլ կար «Մոսկվա-Կրեմլ-Պուտին» հաղորդաշա-րում Պավել Զարուբինի ներկայացրած հատվածում, երբ ՌԴ ղեկավարը խոսում է Շուշիի մասին, որ այն չի եղել բանակցություններում երբևէ, որ հոկտեմբերի 20-ին պատերազմը դադարեցնելու և փախստականների վե­րադարձն ապահովելու համաձայնության են հանգում, սակայն հայկական կողմը հրաժարվում է կանգնեցնել պատերազմը, նաև տողատակով մի արտահայտություն է անում: «Հայկական գործընկերներ» ասելու փոխարեն նշում է «ամերիկյան», հետո ուղղում «հայ»: Իհարկե, դա շատ սահուն է իրականացվում, իբրև լեզվի սայթաքում, բայց Պուտինի նման ղեկավարն այդպիսի բարդ հարցում հենց այնպես ոչ մի խոսք օդ չէր կրակի: Կարող էր, չէ՞, նաև ԱՄՆ-ի փոխարեն այլ երկրի անուն տալ: Ի վերջո, ինչպես ասում են հասկացողը կհասկանա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: