Քննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ
Հասարակություն

Զինվորների սարքած դիրքը 50 օր անառիկ մնալուց հետո, ապամոնտաժվել է և հանձնվել թուրքին

Երևանի ավագանու նախկին անդամ Արսեն Կարապետյանը հայտնում է, որ իրենց պահած դիրքը, 50 օր անառիկ մնալուց հետո, ապամոնտաժվել է և հանձնվել թուրքին։

«Ինչքան չեմ ուզում ՖԲ մտնել, բայց մի քանի բան կա, որ պարտքս եմ համարում գրել, քանի որ շատերը չգիտեն իրական պատկերը։

Որ ասում եմ, ամեն ինչ թողած էր մեր 18-20 տարեկան զինվորի վրա, պետք է բառացի հասկանալ։

Այն երեք դիրքերը, որտեղ ես եմ էղել, կառուցել են զինվորները, իրենց ձեռքերով, բահերով, սպիտակ քարե կուբիկներն ու պակրիշկեքը իրար վրա դնելով։ Ինժեներական հարցերի մասին հիմա ժամանակը չէ խոսել, էն հետո առիթ կլինի, բայց էսօր պատմում եմ, տղերքը սեպտեմբերի 25-ից բարձրացել էին դիրքեր, ընթացքում՝ մարտական ծառայությանը զուգահեռ իրենց հանգստի հաշվին ծանր ֆիզիկական աշխատանք էին անում, քանի որ հրամանատարությունը փաստի առաջ կանգնեց, որ սաղ սխալ ա ու վատ ու հիմա մի փոքր հնարավոր է հընթացս շտկել, մինիմալ անվտանգությունը գոնե ապահովելու համար։

Հրադադարից հետո իհարկե պերեսմենկա չեղավ, հոգնած ու միայն վերջում հիասթափված զինվորներին ստիպեցին իրենց ձեռքով կառուցված դիրքերը քանդել, քանի որ մի քանի դիրք հանձնվում էր թշնամուն ու պաշտպանական գիծը հետ էր շարժվում։

Հիմա էլ այդ նույն անձնակազմին տարել են հետ, վրանների մեջ ապրում, դատարկ դաշտում նոր դիրքեր են կառուցում։ Լավ մի՞թե էս տղեքը, որ 50 օր առանց վախի, լուռ ու հանգիստ կանգնեցին մինոմյոտների ու տանկերի կրակի տակ (մանր-մունր զենքից հազարավոր կրակոցներ նկատող չկար), որ հետնահանջի խրամուղին (իրենց բառերով ուղիղ գրեմ, հիմա քաղաքավարության ժամանակը չէ) գառլախել էին՝ զուգարան էին դարձրել, որ մեկի մտքով չանցնի դա նպատակով օգտագործել, հիմա զինվորներին որպես ձրի աշխատուժ են օգտագործում, կարծես մարդ չեն, զգացմունք չունեն, հոգնել չունեն, մսից-արյունից չեն։

Հիշում եմ, մի բեղավոր եսիմինչի հրամանատար էկավ, հրադադարից հետո, մինչեւ էդ չէր էրեւացել, նայեց-նայեց, թե բա լինյայի յաչեյկեքը որը քարից ա, կքանդեք, մեքենա ուղարկենք բարձեք, ափսոս ա, նույնիսկ հետը էկած մյուս եսիմով վատացավ, ասեց, լավ էլի, ամոթ ա, էսքանից հետո կուբիկ ես ասում տանենք էն էլ դիտարկվող տարածքից։

Ու միշտ էլ զինվորը անխոս ստրուկ է եղել հրամանատարության համար, վստահ եմ, նույն խրամատների համար քիչ թե շատ փող էլ է հատկացվել, նյութ էլ, բայց դե սրա մասին հետո, շատ երկար ու շատ ջղային։

Էրեկ նոր «դիրքից» տղեքը զանգել էին, ծնունդս շնորհավորեցին (հիշել էին, քանի որ կատակում էինք, որ հելը ծնունդս ենք դիրքում նշելու, հետո նոր տարին, բայց դե ես հիմա իմ տաք տանն եմ, իրանք՝ վրաններում), դրանից թանկ բան էսօր չեմ կարող պատկերացնել: Անուն չեմ գրում, որ հանկարծ մի կռիսի մտքով չանցնի գտնել պատժել, չեմ զարմանա տենց բան լինի։

Նկարում՝ մեր դիրքը, 50 օր անառիկ մնալուց հետո ապամոնտաժվեց, հանձնվեց թուրքին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։