Ղազախստանը որպես օգնություն Ռուսաստանին կմատակարաի 50 հազար տոննա բենզինԷկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»Պnւտինը Կոնստանտինովկայի ազատшգրnւմը համարում է կարևոր փուլ«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Պաշտոնանկություններ են սպասվում.  «Հրապարակ»Պայթյուն Սիրիայի ռազմական օդանավակայանում. կան զոհերՇրջակա միջավայրի նոր նախարարի հայտարարագրերը. ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կայացած արարողության ժամանակ հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակինՊՆ-ում վհուկների որս է սկսվել. «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Իրանում շարունակվում են Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները«Կամանդիրը» սպասում է, թե ինչ կպահանջի իրենից «գլավնակամանդույուշչին». «Հրապարակ»Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»«Ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել. «Հրապարակ»Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանՌուբինյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին վկայում է՝ փոխվում է հայ-թուրքական գործընթացի օրգանիկանՎրաստանի նախագահը Թեհրանում մասնակցում է Խամենեիի հուղարկավորության արարողությանըՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տունՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԻնչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան ՄեսսինՓեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունըԼեգենդը գալիս է փրկի՞ ֆուտբոլը․ Պակը պաշտոն է ստացելԻտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելունԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաԻրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանըCSI-ն ահազանգում է օկուպացված Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման մասինԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՉկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե ՎարդանյանԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. ՄելիքյանԻրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգըԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը․ այսօր նրա հիշատակի օրն է Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-իՃամբարակի ճանապարհին մեքենա է կողաշրջվել, ղեկին եղել է տարեց մարդ. բարեբախտաբար տուժածներ չկանՄարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունում քննարկվել են ընտրությունների հարցերըՀայտնի են լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԱնդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրելՉինաստանը հույս է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՎրաստանն ու Ուզբեկստանը դարձան ռազմավարական գործընկերներՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինԹուրքիան և Օմանը համագործակցության հուշագիր են ստորագրել
Տնտեսություն

Կարտոֆիլի տխուր տարին և ԱՎԾ ուրախ ցուցանիշները

Հայաստանի հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած ցուցանիշները շատ հաճախ քննարկման կարիք ունեն:Մինչ գյուղնախարարը հայտարարում է, թե ցանքատարածություններն ավելացել են, մեկ հա-ից 60 տոննա կարտոֆիլ է ստացվել  և այս տարի արտադրվել է 800 000 տոննա կարտոֆիլ, գյուղի մշակներն այլ բան են փաստում:

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում օրինակ բնակիչներն ահազանգում են. այս տարի կարտոֆիլի բերքը կրկնակի կրճատվել է:

newspress.am-ի հետ զրույցում Վարդենիկի գյուղապետարանից հայտնեցին, որ այս տարիգյուղում մշակվել է ընդհանուր վարելահողերի շուրջ 70 տոկոսը:

Հայաստանում տարեկան միջինում արտադրվում է միջինում 600 հազար տոննա կարտոֆիլ, որից ներքին սպառմանը բաժին է ընկնում 400-450 հազար տոննան: Ավանդաբար, ելնելով կլիմայական բարենպաստ պայմաններից Հայաստանի կարտոֆիլի արտադրության շուրջ 50 տոկոսը բաժին է ընկնում Գեղարքունիքի մարզին:

Համայնքը ֆերմերներից Արմեը newspress.am-ի հետ զրույցում նկատեց, որ  այս տարի երաշտային էր և մեկ հա-ից ստացել են 17-18 տոննա կարտոֆիլ, իսկ 2014թ-ին՝ 30 տոննա. «բերքի կրկնակի կրճատումը կապված է երաշտի հետ: Կողքի գյուղում էլ բերք չեն ստացել: Ով հնարավորություն ունի ջրեց, պարարտացրեց, ասում են լավ էլ բերք է ստացել, ով չկարողացավ, փող չուներ մշակելու, բերքը քիչ էր»,- ասաց նա:

«Եթե տարին չորային չլիներ, լավ բերք կստանայինք»,- ասաց Վարդենիկ համայնքի բնակիչ Վարդանը` հավելելով, որ մոտավոր հաշվարկներով մեկ հա-ից 20 տոննա բերք է ստացել:
Հարցին, թե ինչպես են իրացնում, պատասխանեց, որ ունեն իրենց հաճախորդները. գալիս կարտոֆիլը տանում են, սակայն կան, մարդիկ, որ կարտոֆիլը պահում են հորերում՝ հուսալով ավելի ուշ թանկ վաճառել. «Այժմ մեկ կգ-ի համար 120 դրամ են վճարում, իսկ 2014թ-ին վճարում էին 200 դրամ»:
«ՙԱնցած տարի կարտոլը դուրս էին տանում, գինը բարձր էր, էս տարի չեն տանում, դրա համար էլ գինն ընկել է: Դե մենք փոխանակում ենք անում, բայց դե էդքան կարտոլ չկա, որ փոխանակենք, ես մի քիչ ցորենի հետ եմ փոխանակել, էս տարի ցորենն էլ էր վատ: Կարտոլը մի կերպ ջրեցինք՝ կարացանք փրկել, իսկ ցորենը չկարացանք ջրել, ջուր չկար, շատ քիչ բերք ստացա»,- ասաց Վարդանը:

Հիշեցնենք, որ այս տարի գյուղոլորտի պաշտոնական շրջանակներում ներկայացվեց առավել համեստ մեկ հա-ից 400-450 ց, իսկ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը ավելի լավատես էր մեկ հա-ից 600 ցենտներ:

Իսկ ԱՎԾ-ի տվյալներով` այս տարի արտադրվել է 800 000 տոննա կարտոֆիլ, ու կարտոֆիլի ցանքատարածություններն ավելացել են 10 տոկոսով: