Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից. Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը՝ կապված ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ, համապատասխանաբար՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա մեկնել-չմեկնելու հետ:
Նա մասնավորապես գրել է.
«Մտածում էի չարձագանքել կամ պարզապես ասել՝ տես երեկվա ասածս։ Բայց Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի։
Մեկն ընկերոջը հարցնում է․ ճի՞շտ է, որ մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։
Պատասխանում է՝ մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ՝ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ՝ բնակարան, ոչ թե շահել է, այլ՝ կրվել։
Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»։