Մոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը․ ՍուրենյանցԿամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանԵվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»․ Արտակ ԶաքարյանԲաքվում շարունակվում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը. Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը. Էրդուգեր Թոփթաշ
Ալավերդիում մինչև ժամը 21։00-ն ջուր չի լինիԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում մինչև 36 ժամ գազ չի լինի Իսրայելը Գազայում uպանել է Համասի ոստիկանության հրամանատարին և Նուբհա հատուկ նշանակության ջոկատի սպայինՀրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտԴավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է
Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»Բա խոսեք, ինչու՞ եք բերաններդ ջուր առել․ Շարմազանովը՝ առավոտից երեկո «ինքնիշխանություն» ասողներին
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին
Ուկրաինական մեծ թվով զորքեր ոչնչացվել են Խարկովի և Սումիի մարզերում
ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան
Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը․ դատախազություն (տեսանյութ)Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ․ «Ժողովուրդ»Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանում և մարզերումՀամասը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանական զինաթափման240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»
Քաղաքականություն

Թուրքիայի ժողովրդագրական խաղերը հասել են Ղարաբաղ․ National Interest

Եվրոպայի և Մերձավոր Արեւելքի մեծ մասի համար Սիրիայում փախստականների ճգնաժամը մարդկային ողբերգություն էր: Սիրիացի երեխաները մաստակ են վաճառում Մոսուլի փողոցներում եւ մթերքներ հավաքում Լիբանանի ֆերմաներում: Այս մասին National Interest-ում իր հոդվածում գրում է Ձեռնարկությունների ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը:

«Հորդանյան հեռուստատեսությունը լուսաբանում է աղջիկ փախստականների ծանր դրությունը, ովքեր երբեւէ երազում էին բժիշկ կամ իրավաբան դառնալ, սակայն նրանց ընտրել են որպես երկրորդ կանանց փախստականների ճամբարներից փախչելու համար: Սիրիացիները նստում են երերուն նավակները՝ հույս ունենալով հասնել Եվրոպա: Որոշներին հաջողվում է, սակայն ոչ բոլորին:

Թուրքիայում ապրում են մեծ թվով սիրիացի փախստականներ, եւ երկիրը նրանց առողջության եւ բարեկեցության համար զգալի ռեսուրսներ է հատկացրել: Սակայն այնտեղ, որտեղ մյուսները ողբերգություն են տեսնում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հնարավորություն է տեսնում: Նա ոչ միայն նյութականացրել է եվրոպական ափերին փախստականների սպառնալիքը, որպեսզի շանտաժի ենթարկի Եվրոպային՝ ավելի մեծ դիվանագիտական զիջումների համար, այլեւ օգտագործել է հիմնականում սուննի փախստականներին՝ ժողովրդագրական պատերազմ մղելու թուրքական փոքրամասնությունների դեմ, որոնց ինքնությունը Էրդողանը փորձում է ոչնչացնել:

Թուրք խորհրդարանականների եւ մարզային պաշտոնյաների խոսքով՝ Էրդողանի բարձրագույն իշխանությունները սուննի արաբներին հնարավորություն են տալիս խուսափել փախստականների ճամբարներից, ինչպես նաեւ ստանալ Թուրքիայի քաղաքացիության արտոնություններ: Երկու դեպքում էլ Էրդողանի նպատակները պարզ են՝ օգտագործել սունի իսլամիստներին փոքրամասնությունների բնակչությանը նոսրացնելու կամ էլ փակ շրջաններում կշռաթաթը թեքելու հօգուտ իր կուսակցության:

Սիրիայի քրդաբնակ շրջաններում Էրդողանն օգտագործում է նույն ռազմավարությունը: Նա Թուրքիայի ռազմական ներխուժումները հիմնավորել է ահաբեկչության դեմ պայքարով, իսկ վերջին շրջանում՝ ապաստարան կամ բուֆերային գոտի ստեղծելու հռետորաբանությամբ: Չնայած իրականում այդ քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ զտումներ կատարել, արտաքսել քրդերին, քրիստոնյաներին եւ եզդիներին եւ նրանց փոխարինել սուննի արաբ իսլամիստներով: Եվ հենց այն, որ դիվանագիտությունը դրա վրա աչք է փակել, ակտիվացրել է Էրդողանի ռազմավարությունը:

Հնարավոր է, որ հենց այդ հաջողությունն է ոգեշնչել Էրդողանին եւ նրա դաշնակից Ալիեւին՝ նույն ռազմավարությունը կրկնելու Լեռնային Ղարաբաղում:

Հայ-ադրբեջանական վերջին պատերազմի ժամանակ հրապարակված փաստաթղթերը, ինչպես նաեւ ռազմագերիների հարցաքննությունները ցույց են տալիս, որ Թուրքիան օգնել է Ադրբեջանին մարտական գործողություններից ամիսներ առաջ տեղափոխել ավելի քան 7700 սիրիացի իսլամիստի: Ադրբեջանից մի քանի լրագրող հաստատել է սիրիացի վարձկանների ներկայությունը:

Չնայած Ալիեւի հռետորաբանությանը, այն է՝ Ղարաբաղը Ադրբեջանի սիրտն է, քիչ ադրբեջանցիներ են ցանկանում այնտեղ բնակվել: Ադրբեջանը նավթով հարուստ երկիր է, եւ աշխատատեղերի ու ենթակառուցվածքների մեծ մասը տեղակայված է Բաքվի շուրջ: Ղարաբաղում ռազմաճակատից վերադարձողները նշում են, որ սիրիացի վարձկանները ընտանիքների անդամներին ուղարկում են Ադրբեջան՝ ձգտելով նրանց հետագայում բնակեցնել Ղարաբաղի հարավային շրջաններում, որոնք անցել են Ադրբեջանին:

Այն դեպքում, երբ Էրդողանն ու Ալիեւը նշում են քրիստոնյաներից տարածաշրջանի ազատումը, վարձկաններով նրանց փոխարինումը կարող է դանդաղ գործող ռումբ լինել Հարավային Կովկասի համար: Նրանք ոչ միայն լարվածություն կստեղծեն Ադրբեջանում շիաների շրջանում, այլ եթե փորձեն միավորվել Հյուսիսային Կովկասում ջիհադականների հետ, ապա նրանք կարող են ապակայունացնել տարածաշրջանը եւ առաջացնել ավելի մեծ ռուսական միջամտություն այդ տարածաշրջանում:

Թուրքիան հիանալի ծրագրել էր պատերազմի ժամանակը: Էրդողանը հասկանում էր, որ Վաշինգտոնը զբաղված է ընտրություններով եւ կորոնավիրուսի ճգնաժամով: Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն պետք է պահանջեն, որպեսզի Ադրբեջանը ձերբակալի բոլոր վարձկաններին: Անգործությունը ոչ միայն յուղ կլցնի տարածաշրջանային անկայունության կրակի վրա, այլ նաեւ կերաշխավորի հետագա կրոնական բռնություններն ու ժողովրդագրական խաղերը, քանի որ Էրդողանն ու այժմ էլ Ալիեւը եզրակացնում են, որ իրենք կարող են բառացիորեն խուսափել իրենց կատարած հանցանքների համար պատժից»,-գրում է Մայքլ Ռուբինը: