Մտավորականների երթն ավարտվեց. նրանք նամակ հանձնեցին Ֆրանսիայի դեսպանատուն
Մտավորականները Երևանում այսօր` նոյեմբերի 30-ին, միաբանության երթի ավարտին նամակ հանձնեցին Ֆրանսիայի Հանրապետութան դեսպանատուն:
Դերասան Հրանտ Թոխատյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ նամակը կընթերցվի, ինչպես նաև պատասխան կտրվի։
Նա հայտնեց, որ վաղը՝ 13։00-ին, մտավորականները կհավաքվեն ԱՄՆ դեսպանատան մոտ։