NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Նիկոլոկրատիան» և օխլոսը․ ինչպես պոպուլիստ դեմագոգը կարողացավ խաղալ ամբոխի հուզականության հետ և հասնել իր բաղձալի երազանքին՝ իշխանության․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․

«Այսօրվա իրավիճակի վերաբերյալ դատողություններ անելիս չենք կարող հաշվի չառնել Հայաստանի քաղաքական համակարգում տեղի ունեցող տրանսֆորմացիաները։ Իսկ դա առավել խորն ըմբռնելու համար պետք է դիտարկենք 2018 թվականի իշխանափոխությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները։

Խնդիրն այն է, որ 2018 թվականին իրականություն դարձավ «թավշյա հեղափոխություն» կոչվող երևույթը, որի արդյունքում երկրում հաստատվեց ամբոխավարությունը կամ օխլոկրատիան։ Այսինքն՝ ամբոխը դարձավ քաղաքական համակարգի առաջ շարժող ուժը, երբ երկրի կարևորագույն հարցերի լուծումը հայտնվեց այն ամբոխի ձեռքում, որը, ի տարբերություն հասարակության ադեկվատ հատվածի, աչքի է ընկնում իր կրթական ցենզի և ինտելեկտուալ զարգացման ցածր մակարդակով։

Նման դեպքերում ամբոխին կամ օխլոսին հիմնականում առաջնորդում են դեմագոգը կամ պոպուլիստների խումբը։ Իսկ մեր պարագայում այդ դեմագոգի դերակատարությունը ստանձնել էր Նիկոլ Փաշինյանը, որը, խաղալով ամբոխի հուզականության վրա և մեծ դժգոհություններ ու ատելություն գեներացնելով, կարողացավ հասնել իր բաղձալի երազանքին՝ իշխանությանը։ Արդյունքում պետական կառավարմանը վերաբերող խնդիրներին ժողովրդավարության չափանիշներին համապատասխան լուծում տալու փոխարեն, դրանց հանգուցալուծումն իրականացվեց օխլոսի ցույցերի, հավաքների ու զանգվածային անհնազանդության ակցիաների միջոցով, երբ անգամ վարչապետ ընտրելու գործը վերապահվեց փողոցին։ Սրան բնականաբար մասնակցեցին նաև մարդիկ, որոնք պարզապես դժգոհ էին առկա վիճակից ու փոփոխություններ էին ցանկանում, իսկ հիմա ուղղակի գլխներին են խփում:

Եվ պատահական չէ, որ հունական դասական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Արիստոտելը, օխլոկրատիան բնորոշում է որպես ժողովրդավարության այլասերված ձև։ Իսկ ժողովրդավարության այլասերումը և դրա հետևանք հանդիսացող անարխիան իրենց հետ բերում են պետական ինստիտուտների արժեզրկման, երբ պետությունը սկսում է սպասարկել ոչ թե ժողովրդի, այլ ամբոխի և նրա կուռքը դարձած դեմագոգի շահերը։

Եվ այս տեսանկյունից հատկանշական է, որ օխլոկրատիայի դեպքում պետական պաշտոնյաների ընտրությունն իրականացվում է պատահականության սկզբունքով, և առավել բարձր են դասվում «հեղափոխական» շահերը, քան պրոֆեսիոնալիզմը։ Ուստի տվյալ դեպքում միամտություն էր ակնկալել, թե երկիրը իշխանափոխությունից հետո պետք է զարգանար առաջանցիկ տեմպերով։ Արդյունքում այս երկուսուկես տարվա ընթացքում ականատես եղանք պետական կառավարման համակարգի դեգրադացիային։

Իսկ մինչ օխլոսը հրճվում էր Նիկոլ Փաշինյանի փիառ ակցիաներից, լայվերից ու սելֆիներից, վերջինս այդպես էլ անկարող գտնվեց իր մեծ խոստումներն իրականություն դարձնելու հարցում։ Չէ՞ որ այդ նույն ամբոխը չի կարող ընդմիշտ կերակրվել ամեն ինչում նախկիններին և նրանց հետ կապված շրջանակներին մեղադրելու «կտերով»։ Եվ ահա ամբոխի առաջնորդը գտավ ելքը, վերջինս սկսեց ձախողումների մեջ մեղադրել ոչ միայն այդ նույն ամբոխին, որն իրեն սկուտեղի վրա մատուցեց իշխանությունը, այլ ամբողջ ժողովրդին։ Այդպես Փաշինյանը երկրի տնտեսական առաջընթացի բացակայությունը արդարացնելու համար մեղադրեց ժողովրդին, թե նրանք ծույլ են, աշխատել չեն սիրում, աղքատությունը գլուխներում է, անպատասխանատու են և այլն։

Իսկ երբ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը ձախողվեց և այն սկսեց ինտենսիվ ձևով տարածվել, Փաշինյանն այս անգամ ևս սկսեց մարդկանց մեղադրել, թե կարգապահ չեն ու համաճարակը տարածվում է նրանց՝ հակահամաճարակային կանոններին չհետևելու պատճառով։ Այս շարքը կարելի է երկար շարունակել: Եվ ահա սեպտեմբերի վերջին պատերազմի սկսվելուց հետո ռազմական գործողությունների ելքի շուրջ որպես գերագույն գլխավոր հրամանատար հիմնական պատասխանատվությունը իր վրա վերցնելու փոխարեն, Փաշինյանը կրկին մեղադրեց ժողովրդին, թե անթասիբ են և չեն ցանկանում կռվել։

Հիմա էլ է այդ թեզը շարունակվում: Ստացվում է, որ 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններից հետո Փաշինյանը հանրությանն աստիճանաբար լուսանցք է մղում և ոտնատակ տալիս՝ ամրապնդելով իր անձնիշխանությունը, որը պատկերավոր կերպով կարելի է բնորոշել որպես «նիկոլակրատիա», որն իր դրսևորումներն է ստացել նաև մնացյալ բոլոր ոլորտներում՝ սկսյալ դատարանների մուտքեր փակելուց, ընդդիմադիրների հանդեպ սարքովի գործեր «կարելուց» մինչև հանրության պառակտում և թշնամանքի հրահրում: Նրա հույսը դարձյալ օխլոսն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: