Լավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերինՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանինՊուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. ՊեսկովԱնկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
Վազող տողեր

Որը կընտրի արյան գետերի ու աթոռի միջև

Հայաստանում օր օրի խորանում է քաղաքական ճգնաժամը, որը ունի հանգուցալուծման երկու ճանապարհ՝ սահմանադրական և փողոցային պայքարի։

Պետական կառույցները դադարել են գործել, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, որը շարունակում է գերմարդկային ճիգեր գործադրելով աշխատել։

Պետական մյուս կառույցների ղեկավարները չաշխատելով փող են ստանում, իսկ այդ համակարգերը շարունակում են իրենց գոյությունը իներցիայով, սակայն, եթե քաղաքական ճգնաժամը չհանգուցալուծվի, պետությունն ուղղակի փուլ կգա։

Ինչ է պետք մեզ պետությունը փուլ չտալու համար՝ մեկ պարզ քայլ, որը պետք է անի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը։

Այս խմբակցությունում ծվարած մարդիկ կարող են կանխել պետության կործանումը, դրա համար պատասխանատվություն պետք է իրենց վրա վերցնեն այդ խմբակցության մոտ երեք տասնյակ պատգամավորներ, որոնց քվեները անհրաժեշտ են սահմանադրական ճանապարհով այս ճգնաժամը լուծելու, կամ որ նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման համար։

Եթե գտնվեն պետական մտածողությամբ ընդամենը 30 քայլարած, ապա Ազգային ժողովի ընդամենը մեկ նիստի ժամանակ այս հարցը կարելի է լուծել ու հեռացնել Արցախն Ադրբեջանին նվիրած, պատմության մեջ հերթական դավաճանական պատմությունը կերտած Փաշինյան Նիկոլին ու փակել նիկոլիզմի էջը։

Հաջորդ ճանապարհը փողոցային պայքարն է, ինչը հղի է ամենաանկանխատեսելի զարգացումներով՝ հաշվի առնելով այն, որ Փաշինյան Նիկոլի անվտանգության պահապանները՝ հեղափոխության պահապանների թայֆան ու մի արք հրոսակներ ատամները սրած սպասում են իրենց աստեղային ժամին։

Երկրի ներսում այսօր ամեն մեկը դժգոհ է, իրեն զգում է նվաստացած ու դավաճանված, բայց այս պահին փողոց դուրս չի գալիս, ինչն էլ տալիս է իշխանությանը հույս, թե եթե ժղովուրդը ընդդիմադիրների հետ է, ինչու հանրահավաքները բազմամարդ չեն։

Այո, այս պահին գուցե հանրահավաքները բազմամարդ չեն, բայց սա ընդամենը տեխնիկական և ինքնաբերաբար լուծվող հարց է, որովհետև հասարակությունը կամաց-կամաց դուրս է գալիս շոկային վիճակից ու բախվում դառը իրականությանը, որտեղ Արցախի 80 տոկոսն անցել է Ադրբեջանի վերահսողության տակ, իսկ Հայաստանով Ադրբեջանին ու Թուրքիային ցամաքային ճանապարհ տալը տնտեսական կոլապսի մեջ է պահելու երկիրը ու սոցիալ-տնտեսական վիճակը, հետևաբար շոկից դուրս եկող քաղաքացիների այս զանգվածը վաղը հայտնվելու է փողոցում, ու եթե նրանց են միանում նաև անհետ կորածների ու գերի ընկածների ծնողները, ապա արդյունքում կամ պետք է Փաշինյանը աթոռը պահելու համար հրահրի քաղաքացիական բախումներ ու քաղաքացիական պատերազմ, հրճվի, որ հայը հայի ձեռքով արյան գետեր հոսեցնի, կամ քան գնալն է, այլ ելք չի ունենալու։ Արյան գետերի ու աթոռի միջև ընտրության պահն է ու կողմնորոշվել է պետք։

NewsPress.am