Էրդողանը կմասնակցի դեկտեմբերի 10-ին Բաքվում կայանալիք զորահանդեսին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Բաքու՝ մասնակցելու դեկտեմբերի 10-ին նախատեսված զորահանդեսին:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Բաքվի իր դիվանագիտական աղբյուրին:
«Թուրքիայի նախագահը ժամանելու է Բաքու՝ մասնակցելու զորահանդեսին: Զորահանդեսը ծրագրված է անցկացնել դեկտեմբերի 10-ին»,-ասել է աղբյուրը: