Կամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանԵվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»․ Արտակ ԶաքարյանԲաքվում շարունակվում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը. Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը. Էրդուգեր Թոփթաշ
Ալավերդիում մինչև ժամը 21։00-ն ջուր չի լինիԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում մինչև 36 ժամ գազ չի լինի Իսրայելը Գազայում uպանել է Համասի ոստիկանության հրամանատարին և Նուբհա հատուկ նշանակության ջոկատի սպայինՀրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտԴավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է
Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»Բա խոսեք, ինչու՞ եք բերաններդ ջուր առել․ Շարմազանովը՝ առավոտից երեկո «ինքնիշխանություն» ասողներին
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին
Ուկրաինական մեծ թվով զորքեր ոչնչացվել են Խարկովի և Սումիի մարզերում
ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան
Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը․ դատախազություն (տեսանյութ)Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ․ «Ժողովուրդ»Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանում և մարզերումՀամասը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանական զինաթափման240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամ
Քաղաքականություն

Պատերազմի օրերին երկրի վարչապետը կազմաքանդում է թիկունքը, պետական համակարգը․ Վահե Հովհաննիսյան

Մեր ողբերգությունների պատմագրության մեջ տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում փոխվել է միայն մեր գլխին ջարդվող զենքի տեսակը ու մի քիչ էլ՝ հետողբերգության հումանիտար մեխանիզմները։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մնացածը նույնն է՝ պատճառը, նպատակը, հետևանքը, միջազգային հանրության կեցվածքը, և ամենակարեւորը՝մենք։

Յաթաղանից հետո մենք իհարկե ունեցանք պատմության նոր էջեր՝ 1918-20 թթ., Խորհրդային Հայաստան՝ գիտակրթական, մշակութային ոսկեդար, Անկախության հռչակագիր, անկախության հանրաքվե, անկախ պետություն՝ ՀՀ, ռազմական հաղթանակ եւ 2020 թ.։

Բայց 1918-ից մինչեւ 2020թ. պետականության գաղափարն այդպես էլ չմտավ հայ ժողովրդի, նրա վերնախավերի, նրա իշխանությունների մեջ։ Եղել են փոքր թվով գործիչներ, փոքր ցաքուցրիվ հասարակական խմբեր, որոնք պետականության գաղափարի կրողներն են եղել, բայց նրանք այնքան քիչ են եղել, որ չեն կարողացել ձեւավորել ոչ հասարակական հոսանք, ոչ՝ հասարակական շերտ։

Ուշադրություն դարձրեք՝ այսօր շատ քչերն են հասկանում (իշխանության մեջ, հարթակի վրա, հարթակից դուրս, հարթակի կողքը...), թե ինչ կորցրեցինք մենք այս պատերազմի հետեւանքով։ Հարցը շրջանների, տարածքների մեջ չէ։ Մենք կորցրել ենք պետականություն։Արցախի Հանրապետությունը, ըստ էության, այլեւս չկա։

Թուրքական և ադրբեջանական կողմն այս 26 տարիների ընթացքում կրկնում էր մեկ նախադասություն՝ «թույլ չենք տա Կովկասում երկրորդ հայկական պետության գոյությունը»։

Մինչ մենք զբաղված էինք 5+2 շրջանների անվանումների հայկականացմամբ ու, մեր պատկերացմամբ, խնդիրը շրջաններ տալ-չտալու մեջ էր, թուրքերը շատ հստակ էին ձեւակերպում խնդիրը։

Սա է պետականաստեղծ վերնախավի և պետություն չընկալող մարդկանց տարբերությունը։ Քանի՞ հոգի է այսօր Հայաստանում ճիշտ ֆիքսել կորստի բովանդակությունը։

Ինչո՞ւ թուրքերը պատերազմ սկսեցին հենց հիմա. նրանք ֆիքսեցին Հայաստանում պետականության նշաձողի ամենացածր կետը։ Մնացած բոլոր բացատրությունները տեխնիկական բնույթի են։

Ինչո՞ւ ավելի վաղ չէր լինում պատերազմը, և ինչո՞ւ 90-ականներին մեզ հաջողվեց հաղթել։ Պատասխանը մեկն է՝ որպես պետություն 90-ականներին Հայաստանն ավելի կայացած էր, քան՝ Ադրբեջանը։ Սակայն 1994-ի հրադադարից հետո՝ որեւէ համապետական ընտրության ժամանակ Արցախի խնդիրը, հակամարտությունը, հարեւանների հետ հարաբերությունները չեն եղել առանցքային հարցեր։ Ընտրություններում դրանք եղել են չորրորդական հարցեր՝ ստորադասվելով մի շարք կենցաղային հարցերի։ Հասարակությունը, ընտրողները, չեն հասկացել խնդրի լրջությունը, եւ նույնը՝ ընտրվողները՝ չնչին բացառություններով։ Ու պետության ընկալման նման կենցաղային մակարդակով մենք ուզում էինք պետականությո՞ւն պահել։

Պատերազմի ընթացքում հայկական ռեակցիան եղել է պետություն չունեցող ժողովրդի ինքնապաշտպանական խմբերի պատասխան.

Պատերազմի ողջ ընթացքում Հայաստանն ապրեց Չպատերազմող պետության վիճակում՝ սիրողական կառավարմամբ։

Վարչապետի բոլոր ուղերձները պետություն չունեցող միավորի ղեկավարի ուղերձներ էին՝ ո´չ մի կոնսոլիդացնող գաղափար, ո´չ մի լուծման հեռանկար, ո´չ մի ձեւակերպված խնդիր եւ լուծում։ Միայն հուսահատություն, միայն պառակտում, միայն խուճապ։

Համայնքապետերի գլխավորությամբ կամավորական ջոկատների ստեղծման կոչը թիկունքի կազմաքանդումն էր։ Անհավանական է, բայց պատերազմի օրերին երկրի վարչապետը կազմաքանդում է թիկունքը, պետական համակարգը։

Համազգային ցանցագործությունը, որքան էլ ազնիվ ու անձնազոհ լիներ, բայց իր ամբողջության մեջ ուղղակի հիշեցնում էր 2014-ի եզդիների ցեղասպանությունը, որն իրականացրեց Իսլմական պետությունը՝ Թուրքիայի օժանդակությամբ։ Ցանցերի խնդիրը կարելի էր լուծել մեկ օրում, եթե պետությունը գործեր։

Պատերազմը շուտ կանգնեցնելու խնդրի չընկալումը։ Ո´չ իշխանության կողմից, ո´չ քաղաքական համակարգերի, ո´չ հասարակության, ո´չ վերնախավերի։ Միայն հատուկենտ մարդիկ էին հասկանում խնդիրը։

Պատերազմից հետո այսքան ժամանակ անց Փաշինյանի իշխանության գոյությունը, հայ հասարակության արձագանքները եւ ներքին ապրումները, հանրային տարբեր շերտերի ընդվզման որակը, քաղաքական հարթակային ընդդիմության օրակարգի ու մոտեցումների անհստակությունը խոսում են պետականության ընկալման զանգվածային բացակայության մասին։

Նրանք, ովքեր 2.5 տարի առաջ բերվեցին իշխանության, ըստ երեւույթին լուծում էին հստակ խնդիր, ավելի ճիշտ՝ նրանց առջեւ դրված էր հստակ խնդիր՝ հաշվի առնելով պետականության գիտակցման այս ցածր աստիճանը՝ հասնել պետականության իրական կազմաքանդմանը։ Եվ աշխատանքային հիմնական գործիքները՝ լիդերի գռեհիկ լայվերը, դատաիրավական մեքենան, ՊՈԱԿ-ը, «Ազատությունը», Հ1-ը, արեցին պատմական աշխատանք։ Եվ պատերազմից հետո Ալիեւի որոշմամբ հիմնադրված «Ղարաբաղ» շքանշանի առաջին հիմնական հավակնորդները հենց դրանք են։

2020 թ. ողբերգության երկու հիմնական, պատմական հետեւանքներն են.

ա/ Արցախ՝ պետականության կորուստ

բ/ Հայաստան՝ կիսաճանաչված պետության կարգավիճակ

Եվ այսօր անընդհատ հնչող այն հարցի պատասխանը, թե որո՞նք են հաջորդ իշխանությունների հիմնական անելիքները, գտնվում է այս երկու ողբերգական փաստի տիրույթում։