Ոստիկաններն ինքնասպանության փորձ են կանխել. երիտասարդ աղջիկը փորձել է ցած նետվել Հաղթանակի կամրջից
Այսօր առավոտյան ոստիկանները կանխել են քաղաքացու՝ Հաղթանակի կամրջից նետվելու փորձը:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում մեր այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Դեկտեմբերի 3-ին, ժամը 07:00-ին Հաղթանակ կամրջի մոտ ծառայություն իրականացնելիս ոստիկանները նկատել են մի քաղաքացու, ով փորձել է ինքնասպանություն գործել: Ոստիկանները կանխել են ինքնասպանության փորձն, ու քաղաքացուն ներկայացրել են բաժին: Հանգամանքները պարզվում են, ընթանում է քննություն»,- նշեց նա:
Հավելենք, որ մեր տեղեկություններով, ինքնասպանության փորձ կատարածը երիտասարդ աղջիկ է: