Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է արցախյան վերջին պատերազմում կրած կորուստների մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է արցախյան վերջին պատերազմում կրած կորուստների մասին: Այս մասին տեղեկանում ենք az.sputniknews.ru կայքից:
Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ պատերազմում զոհվել է երկրի զինված ուժերի 2783 զինծառայող:
Հաղորդագրության համաձայն՝ ԴՆԹ անալիզի միջոցով շարունակվում են աշխատանքները ևս 103 զինծառայողի անձը հաստատելու ուղղությամբ:
Բացի այդ, 1245 զինծառայող շարունակում է բուժում ստանալ հոսպիտալներում: