ԱԱԾ-ն վերածվել է Փաշինյանին եւ նրա ոհմակին աջակցող ծառայության, այն հայոց պետականության հետ կապ չունի Արծվիկ Մինասյան
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը վերածվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ոհմակի աջակցող ծառայության, այն հայոց պետականության հետ գրեթե կապ չունի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
«ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութն ակնհայտորեն այս իշխանության դեմքն է բացահայտում։ ԱԱԾ-ն վերածվել է Նիկոլ Փաշինյանի եւ նրա ոհմակի աջակցող ծառայության, այն հայոց պետականության հետ գրեթե կապ չունի։ Հրապարկված տեսանյութն ընդգծված քաղաքական ուղղվածության էր, փորձ էր արվում մեղադրանք ներկայացնել քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածին եւ որպես թիրախ ընտրված են հատկապես ՀՅԴ ներկայացուցիչները»,- նշեց Մինասյանը։