Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել 3րդ-4րդ օրը, երբ ունեինք ընդամենը 3֊4 կմ տարածքի կորուստ և մոտ 500 զոհ. Ռոբերտ Քոչարյան. VIDEO

Այն ինչ կատարվեց, այն ինչ տեղի ունեցավ, դա ուղղակի չի տեղավորվում իմ ուղեղում։ Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ և Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը` «5-րդ» ալիքի եթերում: Նա նշեց, որ եթե ինքը լիներ վարչապետի փոխարեն, պատերազմը չէր սկսվի: 

Ինչ վերաբերվում է արդեն այս պատերազմին, ապա, ըստ ՀՀ երկրորդ նախագահի, այն հնարավոր էր կանգնեցնել 3րդ-4րդ օրը, երբ Գենշտաբից զեկուցել են իրավիճակի մասին, երբ ունեինք ընդամենը 3֊4 կմ տարածքի կորուստ և մոտ 500 զոհ:

«Պատերազմը կանգեցվեց 44-րդ օրը, մի քանի հազար զոհ ունենալուց հետո, ավելի քան տասը հազար վիրավոր ունենալու հետո և վատագույն սցենարով։ Տարածքները կորցնելուց հետո, առանց որևէ հեռանկարի՝ կարգավիճակը քննարկելու առումով: Չկա ոչ մի բան ֆիքսած: Կրկնում եմ, սա ուղղակի չի տեղավորվում իմ ուղեղում: Ինչո՞ւ չես կանգնեցրել պատերազմը չորրորդ օրը, երբ արդեն քո զինվորականները քեզ ասում էին՝ մենք անխուսաելիորեն պարտվում ենք»,– ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում էր, որ այդ ժամանակ իրեն դավաճան կանվանեյին, Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ Փաշինյանն իր հորինած ստերի գերին էր դարձել։

«Առաջին օրից, սուտը բանակը չէր տարածում, Արծրունն էր հնչեցնում զինվորական հագուստով, այդ սուտը ես գիտեմ որտեղ էր պատրաստվում։ Հիմա պատկերացրեք, եթե ժողովուրդը իմանար, թե ինչ էր կատարվում, եթե իմանար, որ պարտվում է, եթե իմանար զոհերի իրական թիվը, չէր ասի, որ սա դավաճան է, կասեր՝ ճիշտ որոշում կայացրեց և ճիշտ պահին, բայց երբ որ քո ամբողջ քարոզչական մեքենան ասում է, որ մենք հաղթում ենք, մենք Գետաշենում ենք, մենք Շահումյանում ենք և այդ հաղթարշավի մեջ գտնվող երկրի ղեկավարը հանկարծ ասում է՝ հոպ, զիջումներով մի պայմանագիր է ստորագրում, իհարկե՝ ասելու էին դավաճան է:

Քեզ ասելու են դավաճան, որովհետև դու հորինել ես մի հեքիաթ, որը իրականության հետ կապ չուներ և ամբողջ երկիրը գերի է դարձել քո ստերին, դու ինքնդ ես գերի դարձել քո ստերին: Մեկ սուտը ծնում է մեկ ուրիշ սուտ, մեկ ուրիշ սուտ ծնում է մեկ ուրիշը, դա հայտնի բան է: Ինձ հասկացաք»,-ասաց Քոչարյանն ու նկատեց, որ այն ժամանակ մարդիկ ավելի լավ կհասկանային նրա քայլը, հատկապես, որ նույն բանն արեց։