Գիշերային կլոունադան տեսան բոլորը... սպասենք. Մհեր Մկրտչյան
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները․ Իոաննիսյան
Գործողները ունեն դրված խնդիր` ամեն գնով հաղթանակ հռչակել. Տիգրան ԱբրահամյանԳորիս-Կապան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 դիՎրաստանի վարչապետը ևս ժամանակից շուտ շնորհավորել է ՓաշինյանինՓաշինյանի հայտարարությունը ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն է. Արման Թաթոյան«Սա հաղթած թիմի տեսք չի… Երևում է, որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել». Լևոն ԶուրաբյանԿԸՀ-ն ամփոփել է 110 տեղամասի արդյունքներըԵրևանում հնչել են կրակոցներ․ կա վիրավորԸնտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ՝ Վայոց ձորում. Հակակոռուպցիոն կոմիտեԿիրանցում ՔՊ-ն ստացել է 55,4 տոկոս, Բերքաբերում՝ 75.31 տոկոս, Ծաղկավանում՝ 81,5 ձայնԱրձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըՍալոմե Զուրաբիշվիլին շտապել է շնորհավորել ՓաշինյանինԵրևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել էԴանակահարություն` 8/24 տեղամասի հարակից տարածքում. «Ականատես»Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ընդհանուր ստացվել է 425 հաղորդում. ԴատախազությունԳյումրի քաղաքի 31|03 ընտրատեղամասում կտրոնների թվի անհամապատասխանություն կաՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ, որը կազմում է ընտրողների 58.97 %–ը Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ․ ՔԿ«Վարդաշեն» ՔԿՀ-ում ընտրության արդյունքներով առավելագույն ձայները ստացել է «Ուժեղ Հայաստան»-ըՔվեարկությունն ավարտվեց. ընտրատեղամասերի դռները փակվեցինԸնտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 1650 անձ«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻշխանությունների այս սանձարձակ վարքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է. դիմում են ծայրահեղ վտանգավոր քայլերի․ ՀԱԿ հայտարարությունԸնտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ«Վարչական ռեսուրսն օգտագործվում է աննախադեպ չափերով». Ավետիս ԱռաքելյանՄենք հաղթում ենք այս ընտրությունները, անպայման քվեարկեք․ Թաթոյանժամը 20:00-ից դռները փակվում են նոր եկող ընտրողների համար․ ԻրավաբանԻ՞նչ անել, եթե մինչև ժամը 20:00-ը չեք հասցրել քվեարկել, բայց արդեն ֆիզիկապես գտնվում եք ընտրատեղամասումԴուք իրավունք ունեք մնալ ընտրատեղամասում մինչև ձեր հերթը հասնի և ազատորեն կատարեք ձեր ընտրությունըԳաղտնի ցուցակներ կան․ ընտրողների թիվն ավելացել է․ ԿԸՀ-ից պարզաբանում են․ «Փաստինֆո»Յուրաքանչյուր լրացուցիչ քվեն կարող է որոշիչ նշանակություն ունենալ. քաղաքագետ30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. փաստաբանՈր մարզն է ամենաակտիվն ընտրելՄեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը Իջևանում է՝ հարազատ մարդկանց հետԱհազանգ. «Բոյով» մականունով թաղային հեղինակությունը ահաբեկում է քաղաքացիներինԵս այսօր քվեարկել եմ ոչ թե մեր ընտանիքի, այլ Հայաստանի համար. ՍիրուշոԺամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող՝ 48.92 %. ԿԸՀԾալված քվեաթերթիկներ, ընտրողների ուղղորդման փորձեր. ընտրությունների ընթացքը ԳյումրիումԳնել Սանոսյանը գնացել, ընտրատեղամասի առաջ մխվել ա ու ժամերով ցուցումներ ա տալիս. Արման Աբովյան23/42 տեղամասում ընտրողը, ծրարը ձեռքին, քվեախցիկում սպասում է, մինչև հանձնաժողովի անդամներն իր քվեախցիկում կորած կտրոն են ման գալիսՔանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ ժամը 17։00-ի դրությամբՔՊ-ականների կողմից ծեծի է ենթարկվել Նաիրի Հոխիկյանի եղբայրըՃնշում, ապօրինի քարոզչություն և միջամտություններ․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից«Ազատության» լրագրողը ընտրատեղամասում պարզել է, որ իր հասցեում իրեն անծանոթ մարդ կա գրանցվածՔվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող ՀՀ-ի. Վահագն ԽաչատուրյանՀամատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկողներին. խախտվել է գաղտնիությունըՔիչ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը․ «Հետք»Հաղորդվում է բազմաթիվ խախտումների մասին, բայց հասկանալի չէ, թե որն է այդ խախտումների համար տեղեկատվության աղբյուրը. ԻոաննիսյանԸնտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 117 քրեական վարույթ. ՔԿ
Քաղաքականություն

Քաղաքական քավարանի ու քաղաքական բարոյականության մասին եմ մտածում. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքական քավարանի ու քաղաքական բարոյականության մասին եմ մտածում…մտածում եմ, ինչպես կասեցնել պետության կորուստը...

Չեմ կարող չմտածել, որովհետև այս համընդհանուր կոլապսից ու նվաստացնող պարտությունից հետո պետականություն կառուցելու մարտահրավերի առաջ ենք կանգնած: Որովհետև այսօր արդեն օրակարգային է բուն Հայաստանի ինքնիշխանության հեռանկարը և նույքան սպառնալի՝ ՀՀ քաղաքացիների անվտանգության հարցը:

Իսկ կապիտուլյացիայի, պարտության և կոլապսի առաջնորդ նիկոլը, գոնե նոմինալ, դեռ մտնում է կառավարության շենք…

Իրականում ամեն ինչ հենց սրան էլ գնում էր, մի՞թե նիկոլը թաքցնում էր: Իհարկե՝ ոչ: Գոնե ամեն ինչ 0-ից սկսելու և կազմաքանդելու իր նկրտումներում նա առավելագույնս անկեղծ էր: Նրա գործունեության 2.5 տարին և նրա բուն հանձնառությունը հենց սրան էր ուղղված:

Այս ճանապարհին նրա հիմնական զինանոցն ու հենարանը նիկոլի ցինիկ սուտն էր և այդ սուտը սպառող հասարակությունը:

նիկոլի կերտած կործանարար արժեքային համակարգի արդյունքը մեր հավաքական պարտությունն է: Այնուամենանիվ/չեմ ուզում երկար գրել/, ունեինք և ունենք մի միջավայր, որը հնարավոր դարձրեց նիկոլի աղետաբեր գոյությունը: Ուզենք, թե՝ ոչ, պիտի ընդունենք…

Ունի՞ արդյոք հասարակությունը այս անառողջ, անբարո արժեհամակարգը թոթափելու, ես կասեի քավարանով անցնելու ռեսուրսներ, կամք, ցանկություն: Եթե անկեղծ, դժվարանում եմ պատասխանել:

Կարո՞ղ ենք արդյոք պետականություն կառուցել. կրթություն, մշակույթ, բանակ, տնտեսություն, դիվանագիտություն, պետական ինստիտուտներ կառուցել հասարակության այսպիսի որակներով: Այսպիսի որակներով՝ ոչ:

Ոչ, որովհետև մեր հասարակության մի զգալի մաս չի գիտակցում իրավիճակի աղետալիությունը, գուցեև անդառնալիությունը: Որովհետև մեր վարքից, ապրումից, մտածումից, գոյության կերպից հեռացել է բարոյականությունը: Մեր բոլոր կարմիր գծերը հատված են, մենք կորցրել ենք ոչ միայն պետական սահմանը, կորցրել ենք ներքին, մարդկային-քաղաքացիկան սահմաններ…

Այս երկսայր ողբերգության մեջ իշխանության դերակատարությունը որոշիչ է, նա է արժեքների գեներատորը․․․

ՆՈՐ ՈՐԱԿԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է…»: