Ըստ էության Նիկոլն ասում է՝ «Մինչև Հիսուսը չգա, ես աթոռից ելնողը չեմ», բայց հավատացեք, այդ հարցում էլ է խաբում․ Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում․
«Իրականում Նիկոլի ամենամեծ դաշնակիցը՝ անբիծ, երբեք չսխալված, ոչ մի բանի մեջ չթաթախված, «հների հետ կապ չունեցող» քաղաքական գործչի այդ իդեալական կերպարն է, որը հենց Նիկոլի քարոզչական մեքենան է կերտել և ներարկել իր հետևորդների ուղեղները։
Ըստ էության Նիկոլն ասում է՝ «Մինչև Հիսուսը չգա, ես աթոռից ելնողը չեմ»։
Բայց հավատացեք, այդ հարցում էլ է խաբում։ Եթե հանկարծ Հիսուսն իր թեկնածությունը դնի ՀՀ ղեկավար դառնալու համար, նիկոլաթուրքերի քարոզչամեքենան միանգամից լծվելու է Հիսուսին վարկաբեկելու գործին։
Ըստ այդմ, պետք չէ այդ դավաճանի և իր խմբակի զառանցանքներին լուրջ վերաբերվել։ Գժերի հետ չեն բանավիճում, գժերին մեկուսացնում են։ Նույնը հանցագործներին։
#նիկոլաթուրքեր
#նիկոլսիքտիր»։