Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունում«Մարդասիրական ականազերծման» «ազգային» կենտրոնը իր մասնագիտական մեքենան է ստացել ԵՄ-իցՀուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀաճախակի փռշտոց, քթարտադրություն կամ խցանում առանց մրսածության... ալերգիան՝ 21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»Ռուսաստանը դիզելային վառելիքի արտահանման վրա լիակատար արգելք է դրել․ Ալեքսանդր ՆովակԳորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրությանՊետդուման խuտացրել է Ռուսաստանում աշխատելու համար միգրանտներին ներկայացվող պահանջներըՔննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորություններըԻրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքերԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է, որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. ՇարմազանովՎառելիքի հետ կապված խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում. ՊուտինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց Ձորի մարզերում
Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ»
Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա
Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքReuters-ը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակից 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Լռության գինը․․․
Վթար՝ Երևանում. վարորդը և ուղևորը հիվանդանոցում ենՀայաստանից ավելի քան 22 հազար վարդերի մուտքն արգելվել է ՎրաստանՎերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բողոքըԳագիկ Ծառուկյանի տնից Կենդանաբանական այգի տեղափոխված վագրերն ու առյուծները կարանտինային տարածքում են«Արցախցիները երբեք չեն մոռանում այն մարդկանց, ովքեր ամենադժվար օրերին եղել են իրենց կողքին». ՀայտարարությունՌուբեն Վարդանյանի կինը բաց նամակներով դիմել է Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի ՄԻՊ-ին, ԿԽՄԿ-ին, Կայա ԿալլասինԿԸՀ-ն սահմանված ժամկետում չի հասցրել քննել ընդդիմադիր մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններըԻրանը սպառնում է ԱՄՆ-ին իսկական դժոխքով, եթե ԱՄՆ-ն որոշի ցամաքային գործողություն սկսելԱմենամեծ զոհն արդեն ոչ թե հետապնդման ենթարկված անձն է, այլ հենց ինքը՝ պետությունը. Շաքե ԻսայանՀորս թողած հետքն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. միշտ գլուխս բարձր եմ ասելու՝ ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ. Էմմա ԾառուկյանՋնջիր ոչինչ չասող գրառումդ, քանի որ այն ուշացած է. որպես մարդ ու որպես սանիկ կարող էիր գալ ու լուռ կանգնել մի ծառի տակ. Լիաննա Մանուկյանը՝ Նազիկ Ավդալյանի գրառման մասին…
Քաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու սպիտակ էգ առյուծի անկման պատճառը
Հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացիՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը աճում է
Տասնյակ սպորտսմեններ սոսկայով սնվել են Գագիկ Ծառուկյանի ձեռքից ու ոչ ոք ծպտուն չհանեց, բացի մեկից, այն էլ նա, ով մյուսների նման ծծակով չէր սնվել. քաղաքագետ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեԿասեցվել է «Հակոբ Մելքոնյան Մանվելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը (լուսանկարներ)Ցանկանում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին. Նազիկ ԱվդալյանՈւկրաինան հարվածել է Ռուսաստանից Թուրքիա գազ մատակարարող «Կապույտ հոսք» խողովակաշարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվել է «Merry Berry» ապրանքանիշի բորբոսնած ազնվամորի (լուսանկարներ)
Օձ տեսնելիս անհրաժեշտ է պահպանել 2-2,5 մետր հեռավորություն, խուճապի չմատնվել և անշարժ մնալ (տեսանյութ)ԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձրել մի շարք միջնորդություններ
Ռուբեն Վարդանյանի կինը նամակներ է հղել Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի ՄԻՊ-ին
Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը
Պետք է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հեռացման հարց դրվի․ Շարմազանով
Նորագավիթում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահասին․ վերջինս հոսպիտալացվել էՉինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած սողանքի հետևանքով կա 21 զոհ և 7 վիրավորՈհմակով «հրաման կատարող» ոչնչությունները իրականում իրենք իրենց են նվաստացնում, ստորացնում և անկասկած կանգնելու են դատարանի առաջ. Սեյրան Օհանյանը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասինՌոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը
Սխալվում է Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, թե Արցախը հայկական հող չէ․ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ
Հայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա (տեսանյութ)
Հասարակություն

Վերանայել 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը. ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդ

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդն արձանագրում է, որ ՀՀ Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստում հաստատված 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհուրդը:

Հայտարարությունում ասվում է. «Ի խախտումն ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջի՝ բուհերի գերակշիռ մասի ընդունելության քննությունների ցանկում ՀՀ պետական լեզուն՝ հայերենը, ամրագրվել է իբրեւ կամընտրական. դիմորդին իրավունք է տրվել հայերենի փոխարեն որեւէ օտար լեզվի քննություն հանձնել: Դեռ ավելին՝ ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետներում հայոց լեզվի քննությունը նշված է իբրեւ ոչ մրցութային: Հիշեցնենք, որ ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը միանշանակ սահմանում է. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդը համոզված է, որ բացարձակ անթույլատրելի է որեւէ հիմնավորմամբ արդարացնել օրենքի դրույթի խախտումը, ուստի պահանջում ենք ՀՀ Կառավարությունից վերանայել 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը՝ համապատասխանեցնելով այն գործող օրենքի պահանջներին: ՀՀ Կառավարությունն ի պաշտոնե մեր օրենսդրության պահպանման երաշխավորն է, եւ ՀՀ պետական լեզվի հանդեպ կանխակալ ու աչառու վերաբերմունքը պետք է բացառի:

Հավելում ենք նաեւ, որ այս որոշումը ՀՀ Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատված եւ մինչ այդ շահագրգիռ մասնագիտական ատյանների կողմից հիմնավոր քննադատության արժանացած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթի մերժելի մոտեցումների ուղղակի հետեւանքն է: Այս օրենքի միջոցով փորձ է կատարվում ՀՀ պետական լեզվի դասավանդումը բուհերում դարձնելու կամընտրական:

Ընդգծենք, որ հիշյալ օրենքի նախագիծը խնդրահարույց է նաեւ բուհական ինքնավարության առումով, քանի որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին վերապահվում է միանձնյա իրավասություն՝ նշանակելու բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի կամ գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնակատար:

Արդեն հայտնի է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունման դեպքում բարձրացնել Սահմանադրական դատարան դիմելու հարցը՝ կրթության իրավունքը երաշխավորող ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածին հակասելու հիմքով:

Ակնկալում ենք բարձրացված հարցերի հրատապ եւ իրավաչափ լուծումներ, որոնք չիրականացվելու դեպքում մեզ վերապահում ենք դիմելու այլ գործողությունների։