«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անում
Ազգային ժողովում այս պահին ընթանում է «Իմ քայլը» խմբակցության նիստը։ Քառօրյա նիստերից առաջ խմբակցությունը նիստ է անցկացնում՝ քննարկելու օրակարգում ընդգրկված օրինագծերը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։