Հներն Ալիևի մաման են լացացրել. ցուցարար
Ալիևն ասաց՝ Փաշինյան, ես քո հետ գործ չունեմ, ես քո հետ խոսել եմ, ես Քոչարյանի ու Սարգսյանի հողերն եմ վերցրել. դա հերիք էր, որ ամաչեինք՝ Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ ունենք։
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ իրականացնելիս ասաց ցուցարարներից մեկը։
«Հներն Ալիևի մաման են լացացրել։ Հայերն արդեն ամաչում են արտերկրում փողոց դուրս գալ։ Հայն առաջին անգամ գլխիկոր է քայլում։ Այո՛, ես նախկինների Հայաստանն եմ ուզում։ Քոչարյանն ու Սարգսյանը հետ են գալու մայրիկդ լացացնեն, Նիկոլ»,- հայտարարեց ցուցարարներից մեկը։