Հայտնի է, թե ով է նշանակվել Արմեն Ջիգարխանյանի թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար
Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվել Սերգեյ Գազարովը: Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ասված է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքէջում:
«Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվել Սերգեյ Գազարովը: Նոր գեղարվեստական ղեկավարին ներկայացրել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվա քաղաքի մշակույթի վարչության ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին», - ասված է հաղորդագրության մեջ: