Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիների ակցիան Կառավարության դիմաց ավարտվեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շենքի դիմաց քաղաքացիների կազմակերպած բողոքի ակցիան ավարտվեց։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12-ին, լրացել էր ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ լինելու են անհնազանդության ակցիաներ Հանրապետության ամբողջ տարածքում։