Ստեփանակերտում մեկնարկել է հասարակական շարժում. քաղաքի կենտրոնում վրաններ են խփել (տեսանյութ)
Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է հասարակական շարժում, որի նպատակն է՝ հանրության հետ քննարկումների միջոցով գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ: Նախաձեռնության աջակիցները փորձելու են նաև իրենց հնարավորությունների սահմանում աջակցել հայրենիք վերադարձող արցախցիներին: