Շաբաթվա վերջում նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Բաքու և Երևան. ԱՄՆ պետքարտուղարություն
Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների հիմնական բանախոսն էր: Լսումներին անդրադարձ եղավ նաեւ ԼՂ հակամարտությանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Պատասխանելով սենատոր Բեն Քարդինի հարցին ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված կացության մասին՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատեց, որ Վաշինգտոնը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության գոտում եւ խորապես ցավում մարդկային կյանքի կորուստների վերաբերյալ, ներառյալ բազմաթիվ խաղաղ բնակիչների: Մարդկանց կյանքերը հնարավոր չէ վերադարձնել, նշեց Ռիկերը:
«Մենք շարունակում ենք շեշտել, որ այդ երկարատեւ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Գոյություն ունի մարմին՝ Մինսկի խումբն ու համանախագահները, որոնք կոչված են օգնելու երկու կողմերին, այսինքն` Հայաստանին եւ Ադրբեջանին, գտնել հակամարտության կարգավորումը: Վերջին մոտ 30 տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ մոտ էինք խաղաղության հաստատմանը: Ես հիշում եմ իմ կարիերայի սկզբին, երբ մենք Մինսկի խմբի համանախագահության առաջատար դիրքում էինք եւ ակտիվ բանակցություններ էինք վարում 2000- 2001 թթ.-ին Քի Ուեսթում: Մենք իսկապես մտածում էինք, որ մոտ ենք կարգավորմանը կամ համարյա այնտեղ ենք: Սակայն դա դարձավ պատրանք»,- ընդգծեց Ռիկերը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։