Ուկրաինական մեծ թվով զորքեր ոչնչացվել են Խարկովի և Սումիի մարզերում
ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան
Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը․ դատախազություն (տեսանյութ)Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ․ «Ժողովուրդ»Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանում և մարզերումՀամասը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանական զինաթափման240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Քաղաքականություն

ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը քայլ անգամ չեն նահանջելու. Հայտարարություն

ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը քայլ անգամ չեն նահանջելու մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից; Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը:

Հայտարարությունում ասվում է.

«ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, պատերազմի սանձազերծմանը հաջորդող շաբաթների ընթացքում պարբերաբար հրապարակում էր ամփոփագրեր, որոնց նպատակն էր կենտրոնացված ներկայացնել Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից այս օրերին իրականացվող լայնածավալ եւ բազմաշերտ աշխատանքների առավել ակներեւ արդյունքները՝ ըստ տարածաշրջանների։

Սեպտեմբերի 27-ին հետո ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը ամբողջ աշխարհում նոր թափով ձեռնամուխ եղան Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանությանն ու օբյեկտիվ տեղեկատվության ներկայացմանը՝ կիրառելով լոբբիստական աշխատանքի համալիր գործիքակազմեր։

Այս ամբողջ ընթացքը, որը Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների գործունեության առավել քան 75ամյա պատմության հատկանշական հանգրվաններից էր, արդյունավորվեց կարեւոր ձեռքբերումներով, Արցախի եւ Հայաստանի միջազգային բարեկամների շրջանակների շեշտակի աճով, նոր հարաբերությունների հեռանկարներով։ Այդ ամենը այժմ ուսումնասիրվում է, կատարվում են համապատասխան վերլուծություններ եւ գնահատակեններ։ Դրանք պատշաճ պահին կներկայացվեն հասարակությանն ու շահագրգիռ կողմերին։

Ցանկանում ենք գոհունակություն հայտնել մեր հանձնախմբերին ու գրասենյակներին՝ անհուն նվիրումով դժվար պահին հայրենիքի շահերի պաշտպանությանը լծվելու, կատարված հմուտ եւ արհեստավարժ աշխատանքի, համայնքային կյանքը աշխուժացնելու համար։

Սիրելի հայրենակիցներ, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը միջազգային ասպարեզում Հայաստանի շահերի սպասարկման առումով ստեղծել է բոլորովին նոր իրավիճակ։ Այսու մեր նախընթաց քաղաքական ծրագրավորումները եւ ձեռնարկների նախագծերը վերարժեւորման կարիք ունեն, սակայն միայն մարտավարական առումով։ Մեր ռազմավարական նպատակները եւ ապագայի տեսլականը շարունակում են անփոփոխ մնալ։

Դատապարտելով Հայաստանի վարչապետի կողմից ամոթալի փաստաթղթի ստորագրմանը հանգեցրած գործողությունները եւ դրանք գնահատելով որպես աղետաբեր մեր ժողովրդի եւ պետության համար, միաժամանակ հայտնում ենք, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը քայլ անգամ չի՛ նահանջելու մեր ժողովրդի իրավունքների հետապնդպան եւ պաշտպանության իր գործունեությունից։ Ստեղծված իրավիճակում մենք մանրակրկիտ եւ մասնագիտական քննարկման ենք ենթարկում առկա տարածաշրջանային եւ միջազգային քաղաքական իրավիճակը, բազմաթիվ պետությունների ներպետական գործընթացներն ու արտաքին քաղաքական դիրքորոշումները, որպեսզի նոր պայմաններում կարողանանք առավելագույն արդյունավետությամբ սպասարկել մեր ժողովրդի արտաքին քաղաքական շահը։

Մեր առաջիկա աշխատանքների ծիրի մեջ շարունակելու են լինել հատկապես Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգման, միջազգային բարեկամների շրջանակի շարունակական ընդլայնման եւ նրանց տեղում տարբեր ծրագրերում ընդգրկելու աշխատանքները, ինչպես նաեւ Արցախի մեկուսացումը ճեղքելու, երիտասարդության կրթության իրավունքի իրացման, համայնքային զարգացման եւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված կոնկրետ քայլերը։

Նոյեմբերի 10-ին հաջորդած ժամանակահատվածում Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակել են իրենց ակտիվ գործունեությունը։ Այս առումով հատկանշական են Ֆրանսիայի Սենատում եւ Ազգային ժողովում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձեւերի ընդունումը, ինչպես նաեւ Բելգիայի Դաշնային Խորհրդարանի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւը։ Այս ընթացքում շարունակաբար ընդյալնվում է Արցախի բարեկամների շրջանակը․ այս ոլորտում դրական արդյունքներ ունենք հատկապես Հունաստանում եւ Կիպրոսում։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է քննարկման առարկա լինեն աշխարհի բազմաթիվ երկրների խորհրդարաններում, հատկապես՝ Միացեալ Թագավորության խորհրդարանի ստորին պալատում եւ Կանադայի խորհրդարանի վերին պալատում։

Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կողմից շարունակվում են արտասահմանյան պատվիրակությունների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելությունների կազմակերպումը դեպի Արցախ, որպեսզի նրանք տեղում ծանոթանան առկա իրավիճակին եւ առավել առարկայորեն կարողանան օգտակար լինել եւ/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրաությանը։ Այս համատեքստում, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի կազմակերպմամբ դեկտեմբերի 2-6ը Հայաստան եւ Արցախ այցելեցին Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամները։ Նրանք Արցախի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներ ունեցան, ինչպես նաեւ տեղում իրականացրեցին փաստահավաք աշխատանք։ Պատվիրակության անդամները հիմնականում ներկա ու նախկին խորհրդարանականներ էին։ Շարունակվել են նաեւ Արցախի Հանրապետության անկախության ապակենտրոն ճանաչմանն ուղղված աշխատանքները։

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների գործունեության արդյունքների վերաբերյալ պարբերական եւ մանրամասն հրապարակումները կվերսկսվեն՝ հնարավորություն տալով մեր ժողովրդին, լրագրողական հանրույթին եւ մասնագիտական շրջանակներին ստանալու կենտրոնացված տեղեկատվություն ըստ տարածաշրջանների եւ սփյուռքյան համայնքների։