Համահայկական հիմնադրամի սորոսական տնօրենը նոյեմբերի վերջին օրերին թուրք ներող Արսեն Խառատյանի ընկերակցությամբ եղել է Միրթլ Բիչ ծովափնյա քաղաքում․ Մալյան
Սա ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Միրթլ Բիչ ծովափնյա քաղաքն է: Հրաշալի կլիմա, Ատլանտյան օվկիանոսի գեղեցկագույն ափ, լողազգեստով գեղեցիկ աղջիկներ, կոկտեյլներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը։
«Այսօր արդեն ինֆոս հաստատվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն, սորոսական Հայկակ Արշամյանը նոյեմբերի վերջին օրերին գտնվում էր այս քաղաքում հայտնի թուրք ներող Արսեն Խառատյանի ընկերակցությամբ:
Որևէ պետական բացատրություն, իհարկե, չկա, թե ինչ գործ ուներ հիմնադրամի տնօրենը այստեղ: Միգուցե նա որոշել է թուրք ներողի հետ վերջնական այստեղ տեղափոխվել:
Հայկակն ամբողջ կյանքում բղավել է կոռուպցիայի մասին և աշխատել է սորոսական «Թրանսփարենսի»-ում: Ասեք, որ կոռուպցիայի դեմ «պայքարը» երբեմն ավելի շահավետ է, քան կոռուպցիան»,-գրել է Մալյանը։