Բաքվի շքերթին՝ իր ճառում, Իլհամ Ալիևը Զանգեզուրն ու Երևանը նույնպես հայտարարեց Ադրբեջանի հող
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Բաքվի շքերթին՝ իր ճառում, Իլհամ Ալիևը Զանգեզուրն ու Երևանը նույնպես հայտարարեց Ադրբեջանի հող:
«Հանդուրժենք Նիկոլ Փաշինյանին:
Նա և նրա գաղափարները կրողները Ադրբեջանի հաջորդ հարձակմանը դրանք էլ են հանձնելու: Հանձնելու են, որ դրանից հետո բոլոր հարցերի լուծումը ձեենտու լինի Ադրբեջանի ժողովրդին: Ինչպես նաև` որ իրենք և իրենց օլիգքրխները Բաքվի ու Անկարայի հետ առևտուր անեն, իսկ պատգամավորները` երկխոսություն սկսեն Բաքվի հետ:
Բաքվի շքերթի օրը Հայաստանում դեռ իշխում է Բաքվի նվիրյալն ու գործակալը:
Երևակայել առավել մեծ ազգային խայտառակություն մեր պատմության մեջ` չի կարելի:
Այսպիսի օր մենք ուղղակի չենք ունեցել»,-գրել է Մարտիրոսյանը։