Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերինՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանինՊուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. ՊեսկովԱնկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
Շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը. արժեքներ, որոնք փողով չեն չափում
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ
Վազող տողեր

Արտահայտվելու ազատությունը երբեք չպետք է ծառայեցվի ատելության խոսքի տարածման. Արթուր Դավթյանի ուղերձը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.


«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դեկտեմբերի 10-ին առաջադեմ մարդկությունը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը:

Մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակահատվածում այս օրն առանձնակի արժեք է ձեռք բերել՝ հիշեցնելով եւ պարտավորեցնելով մեզ՝ բոլոր ջանքերը ներդնելու պատերազմից տուժած մեր հազարավոր հայրենակիցների անվտանգ եւ արժանապատիվ ապրելու, կյանքի, ազատ ինքնորոշման, պատերազմի արհավիրքի կնիքն իրենց հոգում կրող մեր հազարավոր երեխաների անհոգ եւ ապահովված մանկություն ունենալու կենսական իրավունքների վերականգնման եւ պաշտպանության համար:

Այդ պատերազմում տեղ են գտել միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների ծանրագույն հանցագործություններ, որոնք աշխարհի կողմից առայժմ համարժեք արձագանքի չարժանացնելը էականորեն սասանել է այդ իրավունքի միջազգայնորեն պաշտպանվածության հանդեպ վստահությունը:

Սակայն ոչ ոք չպետք է կասկածի, որ գործադրվելու են նաեւ միազգային գործակցության բոլոր մեխանիզմները՝ այդ հանցագործություններից տուժած մեր հայրենակիցների իրավունքները պատշաճ պաշտպանելու ուղղությամբ, այդ թվում՝ ի տես մարդկության, այդ հրեշավոր հանցագործությունները կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելն ապահովելու բաղադրիչով: Դա անհրաժեշտություն է նաեւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային երաշխիքների կենսունակ լինելու հանդեպ հավատի վերականգնման առումով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արտահայտվելու, սեփական համոզմունքների համար պայքարելու, հավաքներ անցկացնելու իրավունքների իրացումը, դրանց համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը ցանկացած ժողովրդավարական երկրի բնորոշիչներից է:

Այդուհանդերձ, չափազանց խնամքով պետք է վերաբերվենք այդ իրավունքների իրացմանը՝ մեր ներքին հանրային ընդհանուր համակեցությունը, հասարակական կարգը չխաթարելու քաղաքացիական գիտակցությունից եւ պարտքի զգացումից ելնելով, հարգելով այլոց ոչ պակաս կարեւոր այլ իրավունքներն ու ազատությունները:

Մասնավորապես՝ արտահայտվելու ազատությունը երբեք չպետք է ծառայեցվի ատելության խոսքի տարածման, փոխադարձ վիրավորանքի անկաշկանդ ու հրապարակային դրսեւորումների համար, որոնք կարող են հանցավոր բռնությունների նախերգանք եւ բռնություններն ու խորացող անհանդուրժողականությունն արդարացնելու եղանակ դառնալ:

Մեզ պատուհասած ճգնաժամային իրողությունների հաղթահարման զարգացման, ազգային ու հանրային միասնականության ու համերաշխության հրամայականները թելադրում են լիարժեք ըմբռնման ցուցաբերում մասնավոր, հանրային ու պետական շահերի բացարձակ ներդաշնակության, համաչափության ապահովման հարցում, որը, հանրային աջակցությամբ, առաջին հերթին, իհարկե, նաեւ իրավապահ մարմինների անխախտ պարտականությունն է:

Այսօր տարբեր հարթակներում քննարկվում են մարդու իրավունքների երաշխավորման բարեփոխումներին առնչվող բազում նախաձեռնություններ, որոնք վերաբերում են նաեւ քրեական եւ քրեադատավարական ոլորտին: Այս գործընթացը առավել շատ է միտված հումանիզմի, մարդու իրավունքների առաջնայնության, արժեքային հիմքերի կատարելագործմանը, որոնք, մասնավորապես, քրեական վարույթի շրջանակում շատ ավելի մեծ երաշխիքներ են ապահովելու մեր երկրում առավել մարդակենտրոն քրեական արդարադատության իրականացման, Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության կոնվենցիայի նպատակների իրականացման համար:

Դատախազությունը, այդ արժեքների կրողը եւ ջատագովը լինելով, ամբողջ ծավալով ներգրավված է եղել օրենսդրական բարեփոխումների նախագծման աշխատանքներում եւ նույնպիսի հետեւողականությամբ ու շահագրգռությամբ, իր իրավասությունների շրջանակներում, գործընթացին մասնակից ու շահագրգիռ բոլոր սուբյեկտների հետ իրականացնելու է դրանց կենսագործման, իրավակիրառ նոր պրակտիկայի ձեւավորման գործառույթը:

Վստահ եմ՝ մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության համընդհանուր բարձր գիտակցությամբ կերտելու ենք մեր երազանքների իրավական երկիրը: