Անհնազանդության ակցիաների պատճառով մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար էր եղել. այս պահին աշխատանքները վերականգնվել են
Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Քիչ առաջ հողորդագրություն տարածվեց, որ աշխատանքները վերականգնվել են։