Դու գիտակցաբար, բոլորիս ստելով ու ատելով, զոհվելու ուղարկեցիր մեր 5000 քաջերին․ Արսեն Բաբայան
Քո այն թեզը, թե Արցախի հանձնումով և պատերազմը կանգնեցնելով փրկել ես 20-30 հազար զինվորների կյանքը` սրբապղծություն է: Դրանով դու պղծում ես հերոսաբար զոհված մեր 5000 հերոսների հիշատակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
«Ըստ անհերքելի ապացույցների՝ պատերազմի 4-րդ օրը դու իմացել ես (պատերազմից շատ առաջ դա պարտավոր էիր իմանալ և հաստատ գիտեիր), որ պարտվելու ենք այս պատերազմում:
Հետևաբար՝ դու գիտակցաբար, բոլորիս ստելով ու ատելով, զոհվելու ուղարկեցիր մեր 5000 քաջերին: Բոլոր նրանք, ովքեր հիմա թմբկահարում են այդ դավաճանական ու սրբապիղծ թեզը, միանում են մեծ դավաճանությանն ու սրբապղծությանը», գրել է Բաբայանը։