Ադրբեջանում ռազմական դրությունը չեղյալ է հայտարարվել
Ադրբեջանի խորհրդարանը չեղարկել է երկրում հայտարարված ռազմական դրությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրում ռազմական դրության ռեժիմը գործում էր սեպտեմբերի 28-ից՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմամբ:
Սեպտեմբերի վերջին տարածաշրջանում վերսկսվել են ռազմական գործողություններ, որոնք դարձան երկարատև հակամարտության շարունակություն և հանգեցրին զոհերի խաղաղ բնակչության շրջանում: Կողմերը մի քանի անգամ փորձեցել են զինադադար կնքել, բայց նոյեմբերի 10-ի գիշերը ստորագրվեց փաստաթուղթ, որով հայտարարվեց հրադադար։
Մոսկվայի միջնորդությամբ Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվեցին ամբողջությամբ դադարեցնել կրակը և փոխանակել գերիներին և մահացածների մարմիններին: Երեւանը Բաքվին է հանձնել նաեւ Քելբաջարի, Լաչինի, Աղդամի շրջանները: Բացի այդ, Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահներ: