Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ ատելություն չունի և պատրաստ է բացել սահմանները. Էրդողան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում: Այդ մասին հինգշաբթի օրը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն չունի։
«Այսօր եղբորս էլ եմ ասել. եթե այդ ուղղությամբ դրական քայլեր լինեն, մենք էլ մեր սահմանները կբացեն։ Մեր դռները Հայաստանի դեմ փակելու որևէ խնդիր չունենք։ Հայ ժողովրդի նկատմամբ էլ ատելություն չունենք։ Մեր խնդիրը Հայաստանի ղեկավարության հետ է»,– նշել է Թուրքիայի նախագահը։