Զեկուցագիր գրեք և դուրս եկեք, 15-20 օր հետո վերականգնվելու եք և որևէ ֆինանսական խնդրի առաջ չեք կանգնի. Շիրինյանը՝ ոստիկաններին
Ոստիկանության այն 4-5 ծառայողները, որոնք դուրս են եկել համակարգից՝ չհամաձայնելով ծառայել գործող իշխանություններին, նրանք կազմել են մինչ այժմ ոստիկանության արժեքային համակարգը. դա ոստիկանության սերուցքն է:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:
Շիրինյանը դիմեց ոստիկանության ծառայողներին. «Այս ընթացքում եթե ձեր մեջ ուժ կգտնեք, կլարող եք զեկուցագիր գրել և 15-20 օր հետո դուք անպյաման վերականգնվելու եք: Գրե՛ք ձեր զեկուցագրերը, որ ստեղծված իրավիճակում անհնարին եմ համարում իմ հետագա ծառայությունը ոստիկանության համակարգում, խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած ծառայությունից: Ուզում եմ նաև ընդգծել, որ դուք որեւէ ֆինանսական խնդրի առաջ չեք կանգնի: Ես վստահեցնում եմ որպես գնդապետ, որ այս կամ այն կերպ ձեր դրամական փոխհտուցումը ստանալու եք: Դուք պետք է ցույց տաք, որ չեք կարող լինել այս ազգադավ իշխանության հենարանը»,-հայտարարեց Շիրինյան