Ուկրաինական մեծ թվով զորքեր ոչնչացվել են Խարկովի և Սումիի մարզերում
ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան
Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը․ դատախազություն (տեսանյութ)Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ․ «Ժողովուրդ»Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանում և մարզերումՀամասը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանական զինաթափման240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Քաղաքականություն

1920-ին հանձնվեց Կարսը, 2020-ին՝ Շուշին. մենք պետք է դուրս գանք նույն սխալը անելու ֆատալիստական շրջանակից. թուրքագետ

Կարս 1920-Շուշի 2020

Ֆատալիստական սխալների զուգահեռներ

Հայտնի արտահայտությունը, թե պատմությունը կրկնվելու սովորություն ունի, մեզ համար հատկապես հիմա ավելի է արդիական դարձել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ 

Մասնագիտական և ոչ մասնագիտական շրջանակներում շատ են տարվում զուգահեռներ 1920 թ. և 2020 թ. Հայաստանի միջև: Պատմական փաստերի մանրամասների մեջ շատ չխորանալով` կարելի է առանձնացնել առնվազն երեք կարևոր զուգահեռ, որոնք կային 1920-ին և 2020-ին՝

1. արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի սխալ քայլեր,
2. թուրք-հայկական պատերազմ,
3. ռուսական զորքի-գործոնի սպասում:

Եվ որպես այդ ամենի ավարտ՝ 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի նվաստացուցիչ պայմանագիր – 2020 թ. նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարարություն: Այդ ամենի հետևանքով 1920-ին կորցրեցինք անկախությունը, իսկ 2020-ին՝ սուբյեկտայնության և ինքնիշխանության զգալի մասը (ի դեպ ինքնիշխանության մասին պոռոտ հայտարարությունները ներկայիս իշխանության պոպուլիստական հռետորաբանության զինանոցի կարևոր զենքերից էին):

Սակայն 1920-ի և 2020-ի զուգահեռները այսքանով չեն ավարտվում. երևի թե «զարմանալի» զուգադիպությամբ քարոզչական ասպարեզում ևս կան ակնառու նմանություններ: Այսպես, 1920-ին հայոց բանակում և հասարակության մեջ որոշակի շրջանակներ հստակ քարոզ էին տանում, որ հարձակվող թուրքական զորքը «լավ թուրքերի» զորքն է և նրանց դեմ պայքարել պետք չէ: 100 տարի հետո՝ 2020 թ. Ազգային ժողովի ամբիոնից իշխող խմբակցության պատգամավորը վտանգավոր էր համարում ազգագրական երգերը և բառացի խոսում կրկին «լավ թուրքերի» մասին, իրականացվում էին հայ-թուրքական ինքնանպատակ «հաշտությանն ու երկխոսությանը» միտված գրանտային տարատեսակ ծրագրեր, իսկ ինչ-որ ճիվաղներ անթույլատրելի էին համարում ապրիլի 23-ին ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշի այրելը:

Մի զուգահեռ էլ առանձնացնենք հոգևոր-մշակութային ոլորտին վերաբերող. 1920 թ. պարտությունից հետո բանակցությունների ժամանակ փորձում էինք Հայաստանի սահմաններում պահել գոնե մայրաքաղաք Անիի ավերակները՝ որպես քրիստոնեական մշակույթի բացառիկ օրինակ, 2020 թ. փորձում ենք պահել Դադիվանքը…

2020 թ. պատերազմի ժամանակ տարածված կարգախոսներից էր «սա մեր վերջին պատերազմն է», ինչի հետ ես համաձայն չեմ: Իմ կարծիքով, թուրք-հայկական պատերազմը շարունակվում է արդեն մոտավորապես հազար տարի՝ այն պահից, երբ թյուրքական ցեղերը ներխուժեցին Հայկական լեռնաշխարհ և դեռ շարունակվելու է: Թուրք-ադրբեջանական ագրեսիվ տարածքային և այլ նկրտումները չեն դադարելու, իսկ դրանց վերջնական նպատակը Հայաստան պետության չգոյությունն է:

Հազար տարվա մեջ արձանագրվում են թուրք-հայկական ճակատամարտեր, որոնց մի մասը մենք հաղթել ենք, մի մասը՝ պարտվել: Ընդ որում, թող պաթոսային չհնչի, բայց 2020 թ. ճակատամարտում պարտվել է ոչ թե մեր բանակը և զինվորը, այլ պարտվել են ճակատագրի հեգնանքով իշխանության եկած ապիկար կառավարիչները, որոնք լինելով ֆեյսբուքյան ինքնախաբեության գերիներ՝ կարևորում են ֆեյսբուքյան հաղթանակները և որոնց համար ռազմական հաջողությունները կամ ռազմավարը իրական անձանց կամ ֆեյքերի դրած լայքերն են ու դրանց քանակը:

100 տարի առաջ ճիշտ այս ժամանակ մենք տանուլ տվեցինք և այդ պարտության խորհրդանիշը Կարսն էր, որը ոչ թե գրավվեց թշնամու կողմից, այլ հանձնվեց թշնամուն: 100 տարի հետո՝ 2020 թ. մեր պարտության խորհրդանիշը Շուշին է, որը նույնպես հանձնվեց: Վստահ եմ, որ հայ ազգը կրկին ոտքի է կանգնելու, կրկին զարգանալու է, կրկին հասնելու է հաղթանակների և հաջողությունների, սակայն այդ ամենի համար մենք պետք է կարողանանք ազգովի դուրս գալ անընդհատ նույն սխալը անելու ֆատալիստական շրջանակից, որպեսզի «պատմությունը նորից չկրկնվի» և պարտության նոր խորհրդանիշ-քաղաքներ չունենանք:

Ուրեմն՝ ո՛չ ապազգային, կոսմոպոլիտ մտածողությանը, ո՛չ տգիտությանը, ո՛չ դիլետանտիզմին, ո՛չ երեսպաշտությանը, ո՛չ ինքնախաբեությանը, ո՛չ ապիկարներին, ո՛չ դավաճաններին»,-գրել է թուրքագետը։