«Վաղվանից շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները». Ընդդիմության այսօրվա բողոքի ակցիան ավարտվեց
Դավաճան Նիկոլի հրամանով մեր ընկերներից մի քանի հարյուրին բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ. դանով Նիկոլ Փաշինյանը փորձում է ջլատել մեր պայքարը, բայց նրա մոտ դա չի ստացվելու, մենք անդրդվելի ենք եւ անպայման հաղթելու ենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ֆրանսիայի հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով, այս պահին ոստիկանության բաժնում են գտնվում ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ իրենց մյուս ընկերները:
Վանեցյանը հավելեց, որ վաղվանից շարունակելու են իրենց բողոքի ակցիաները, ոչ մի պահ կանգ չեն առնելու: